Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/508

Այս էջը հաստատված է

ցեխով բերանը ցխում ու գցում նվիրական գետի ալիքների մեջ։

Էստեղից է ծագում էն «բերանը ցխելը», [որ մեր լեզվի մեջ էլ կա] որ դուք անշուշտ լսել եք, բայց չէիք տեսել։]

Զարմանալին էն է, ո՜վ զարմանալի Դրամբյան, որ ես «բառացին» առնում եմ Հայկունուց և իմ առած «բառացին» հեշտը «փառք է վաստակում, ...գումարներ է դիզում...» [իսկ այնինչ] իսկականը, բնագիրը դժարը, չէ... Շատ զարմանալի բան է։

Բայց թե ինչքան է հեշտ էդ «հեշտը», դրա փառավոր ապացույցը տվել է հենց ինքը, հանգ. Հայկունին իր «Թագավոր, Լուսիկ և Հովիկ» Ժողովրդական վեպով, [որի մասին] որ բառացի «վեր է ածել գրական բարբառի առանց ասացվածքի պարզությանը դիպչելու, ինչպես ասում է իր հառաջարանում, որ ժողովրդի [մատչելի] խավերի մեջ թափանցի, թեև Մինաս բարուրն էլ «պատմած է առանց կանգ առնելու», այսուամենայնիվ, չի եղել։

Ահա և [մյուս ձեր առաջ բերած] «Դասընկերի» Հայկունուց առած «Չղջիկն» ու «Զանկլո Պանկլո ուլիկները», որ ինձ օրինակ եք առաջարկում, թե մշակված են բառիս բոլն նշանակությամբ։ Թեև մի անհարմարություն կա մեջտեղը որ [մենք] էլ ես էլ դասագիրք [ունեինք] ունեի, բայց գրական խնդիրների մեջ դասագիրքը երկրորդական բան է ինձ համար։ Եվ մանավանդ դուք ստիպում եք ինձ ասելու։

Ասացեք խնդրեմ, ով խիկար, Ս. Հայկունու էդ հեքիաթի երկու վարիանտից։ Ի դեպ՝ սա էլ վարիանտ է, պ. Դրամբյան։ Մի նոր պատմության հին վարիանտը։ Գուցե Качановский ձեզանից [ավելի պակաս էր անհամակրելի քան թե դուք] քիչ էր զզվելի նրանով [որովհետև] իր հարայը [էնտեղ] նրա համար չէր բարձրացրել, թե «փառք են վաստակո՜ւմ... գումարներ են դիզո՜ւմ...» և գուցե ես էլ Պուշկինից [տվելի] փոքր եմ տաղանդով, որ ձեզ [առանց հանգերի եմ պատասխանում] էսպես արձակ գրվածքով եմ պատասխանում, բայց տեսնում եք, պատմությունը նույնն է: Սա էլ է վարիանտ։