Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/509

Այս էջը հաստատված է

Բայց դուք, [եթե նկատել եք, իմ վարիանտներից] ինչպես երևում է ձեր հոդվածից, վերջիվերջո մի բան հասկացել եք, որ ես Հայկունուց չեմ առել իմ պատմած «Մուկիկի մահը», «Չախչախ թագավորը» ևն։

[Դրա] էդ վեճի մասին լռում եք, որ խելոք եք անում, իհարկե, ու խոսքը փոխում եք (ազնվության մասին չեք խոսում) , թե դուք պարտավոր էիք նաև «Չարի վերջը», «Մուկիկի մահը», «Չախչախ թագավորը» հեքիաթների [մասին] համար էլ հիշել, որ ժողովրդական են և այլն»։

[Եվ այլնի դեմ ոչինչ չունենք։]

Պարոն և այլն, բայց չէ որ ամենից առաջ դուք պարտավոր էիք [էդ] պարզ ասելու, թե դուք էլ համոզվել եք, <որ> էդ իմ պատմած հեքիաթները Հայկունուց չեմ առել և դուք սխալվել եք, էլ ավելին չեմ ասում, հետո կխոսեինք ժողովրդականի մասին։ Համեցեք բաց արեք «հասկեր», 1908 թ. № 3, էջ 99, հայերեն տառերով տպած «Մուկիկի մահը» «ժողովրդական»։ Էդ էդպես։ Բայց դուք պատմությունը տեսեք։ էդ «Մուկիկի մահը», որ ես եմ [կազմել] պատմել, այժմ հանել եմ մեր «Լուսաբերից» ու տեղը դրել «Մի կաթիլ մեղրը»։ Ինչո՞ւ, գիտե՞ք, որովհետև անհաջող էր դուրս եկել։ [Ասեք խնդրեմ]։ Եվ ես համարձակվում եմ կարծել, որ էդ տեսակ դեպքում իրավունք չունենք անվանելու ժողովրդական, մանավանդ երբ «բառիս բուն նշանակությամբ է մշակված» ինչպես դուք ասում եք «Դասընկերի» «Զանկլո Պանկլո, ուլերի» մասին, որովհետև հաջող թե անհաջող, էդ այլ խնդիր է, բայց էդքան մշակվածն [լավ թե վատ, այլ խնդիր է] էլ արդեն ժողովրդական չի, ոչ մեկի մեջ չկա էն կտորը, թե [ուլերը գայլի ոտները] Զանկլոն ու Պանկլոն դռան ճեղքից տեսան [ու ասում են մեր մոր], գայլի սև-սև ոտները [սիպտակ և քոնը սև է] և ասեցին.

«Մեր մոր ոտները սպիտակ են, քո ոտները սև են, դու մեր մայրը չես, դուռը բաց չենք անի։ Գայլը վազեց գնաց ջրաղաց, ոտները ալյուրով սպիտակացրեց, կրկին եկավ դուռը ծեծեց ևն»։ Մի կտոր, որը բացի էն, որ անհաջող է, որովհետև եթե ոտները [դռան ճեղքից] տեսնում են սևությունից ավելի մեծ նշանը կտեսնեին, կտեսնեին, որ ոչ միայն