սև է, այլև ճանկեր ունի... բայց էդ թողնենք։ Հենց էդ կտորը չկա Հայկունու [ոչ մի վարիանտ] երկու վարիանտներից ոչ մեկում։ Հայկունունը հիմնած է մոր ձայնի վրա, թե ոլերը կարողանում են մոր ձայնը ջոկել գելի ձայնից։ Այժմ էստեղ մտցրած է [և] էս կտորը [տակին գրած ժողովրդական, Հայկունի] որ չկա Հայկունու մեջ։ [Դրած է Զանկլո Պանկլոյի ցանկությունը, որ իրենք էլ անտառ գնան, «ծաղիկներ ուտեն», սառը ջուր խմեն։] Դրած է․ [որ] «Մայրն ամենծ օր գնում էր, արածում էր և ուլիկների համար կաթ էր պատրաստում:
Երբ Զանկլոն ու Պանկլոն մի քիչ մեծացան, ասացին.
«— Մայրի՛կ, մեզ էլ տար անտառ, մենք էլ ուզում ենք արածել, ծաղիկներ ուտել, սառը ջուր խմել։
— Դուք փոքրիկ եք,— ասաց մայրը,— մի քիչ էլ տանը մնացեք, մի փոքր էլ մեծացեք, հետո կտանեմ։
— Որ այդպես է, մեզ համար փափուկ խոտ և սառը ջուր բեր անտառից,— ասացին Զանկլոն ու Պանկլոն»։
Մի բան, որ նույնպես չկա Հայկունու մեջ։
էստեղ միշտ մայրը [իր] ուլիկներին ասում է.
«Զանկլո-Պանկլո ուլիկներ, դուռը փակ պահեցեք, թե չէ, չար գայլը կգա և ձեզ կտանի»։ Մի [կտոր] խրատ, նաև զգուշացում, որ դարձյալ չկա Հայկունու ոչ մի վարիանտի մեջ։ Դեռ թողնենք էն, ինչ որ Հայկունու մեջ կա, էստեղ չկա։ Մի՞թե Հայկունունն է սա։
Խեղճ մարդիկ, կարծում են ինչ լեզվով ու ինչ քնքշությամբ բալլադներ ենք գրում, նույն լեզվով ու նույն քնքշությամբ էլ պետք է [խոսենք] պատասխանենք իրենց դրամբյաններին, իրենց հոգու չարությանն ու կեղծավորությանը։
Այո՛, ձեր հոգու չարությունն ու կեղծավորությունը — էսքան խորն ու լուրջ է իմ զայրույթի պատճառը։ Թե չէ ինչ բան է մի խեղճ ու կրակ Դրամբյան [ինչ բան է նրա համբակի հանդգնու] որ ինձ զայրացներ։ [Դրամբյանը չի [ցավը] [արածը չի ցավը] իմ զայրույթի պատճառը, այլ [Դրամբյանի] նրա հոգին, Դրամբյանը չի իմ զայրույթը, այլ դրամբյանիզմը, [էն չար ու կեղծավոր հոգին] էն չար հոգին, կամ հոգու էն չարությունը, որ թունավորում է մեր մթնոլորտը ամեն տեղ ու [դարձնում է միշտ շնչելիս] ու