Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/511

Այս էջը հաստատված է

ամեն ասպարեզում և օդի մեջ զգում ես թշնամու շնչի ծանրությունը։

[Եվ որովհետև չարը կեղծավոր է միշտ] Հիրավի, էդ թշնամին շատ է չնչին, բայց նրա չարությունն ու կեղծավորությունը [սահման չունի] շատ է նշանավոր։ Երբեք նա իր կերպարանքով չի հայտնվում, այլ միշտ առաջ է գալի խաբուսիկ անուններով, «կրիտիկոսի» հասարակությունից հաշիվ պահանջողի, գրականությունը մաքրողի և այլ նման անուններով ու վսեմ գաղափարներից ճառելով և «ժողովրդի» անունով երդվելով։

Թույլ ու [կարճամիտ] կարճատես մարդկանց համար [հեշտ չի] [լինում] դժար է լինում այնուհետև իրարից զանազանել խաչագողն ու գործիչը, ճշմարիտն ու կեղծը, բարին ու չարը, քննադատն ու չարախոսը, մինչև կանցնեն երկար տարիներ։ Էսպես է ամեն ասպարեզում, բայց գանք գրականությանն ու էսօրվա դեպքին։

II

[Եվ չնչին և] չար [և] ու կեղծավոր

(Եվ պատասխան և խորհրդածություն)

«Ծնունդք իժից, ո՞ իցույց ձեզ փախչել

Ի բարկութենէն, որ գալոցն է»։

(Ավետարան. Մատթեոս)

«Մշակի» թղթակից Ռ. Դրամբյանին տված պատասխանիս համար զանազան կարծիքներ հայտնեցին ինձ թե բանավոր և թե գրավոր — նամակներով ու մամուլի մեջ։ Ոմանք էն կարծիքին են, որ չարժեր պատասխան տալ, ոմանք ասում են՝ կարելի էր պատասխանել, բայց առանց կոշտ դարձվածքների ու զայրույթի, իսկ ուրիշները [հավանում են] գտնում են զայրույթը և՛ տեղին և՛ արդար։

Ես որովհետև հայ գրող եմ, էս տեսակ դեպքի համար կբերեմ օտար գրողի կարծիք, որ հարգելի լինի հայ մարդու