Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/513

Այս էջը հաստատված է

Ուրիշ բան է, թե անուժ է, տկար է, չի կարողանուս, բայց էդ է նրա ցանկությունն ու ձգտումը)։ Էդ չար հոգին կամ հոգու էդ չարությունը թունավորել է և թունավորում է մեր մթնոլորտը և ամեն տեղ մեր օդի մեջ զգում ես թշնամու շնչի ծանրությունը։

Եվ որովհետև [չարը] չար մարդը կեղծավոր է միշտ, երբեք իր կերպարանքով չի հայտնվում, այլ միշտ առաջ է գալի խաբուսիկ անուններով, վսեմ գաղափարներից ճառելով և սովորաբար երդվելով «ժողովրդի» անվան վրա, ամենից առաջ հավատացնելով ու հայտնելով նրան իր սերն ու հարգանքը։

Թույլ ու կարճատես մարդկանց համար (իսկ հասարակությունը մեծ մասամբ դրանցից է բաղկացած և էդ հաշիվը նրանք լավ գիտեն)— ասում եմ թույլ ու կարճամիտ մարդկանց համար դժար է լինում այնուհետև իրարից ջոկել խաչագողն ու գործիչը, ճշմարիտն ու կեղծը, բարին ու չարը, քննադատն ու չարախոսը, մինչև կանցնեն երկար տարիներ և, ինչպես ասում են, իմ տատն էլ կհասկանա, թե բանն ընչումն է։ Ուշ կլինի. բայց էսպես է աշխարհքն, ինչ պիտի անեք։ Եվ էսպես է ամեն ասպարեզում։ [Բայց] Սակայն մենք գանք գրականությանն ու էսօրվա դեպքին։

Օ՜, եթե խոսեին հայոց գրողները, մանավանդ մեզանից առաջ եղած գրողները, որոնք ծանր տասնամյակներ են բոլորել ու երբեք լուրջ խոսք չեն լսել և առաջին հարգանքի խոսքը իրենց մասին կարդացել են ռուսերեն, եթե խոսեին ու պատմեին թե [իրենց] ինչքան դրամբյաններ են տեսել ու ինչեր են լսել ու «ժողովուրդը» միշտ նրանց հետ*, որպեսզի լիովին արդարանա։

էսպես մինչև սարքովի հոբելյանն ու սուտ ճառերը։

էսպես — մինչև թաղման թամաշեն։

Եվ անվերջ թամաշաներ և [անվերջ] շարունակ դրամբյաններ։ Ցուցամոլ ու դատարկ ժողովուրդ։

  • Հմմտ. Պուշկինի «Поету» բանաստեղծության «Услышишь суд глупца и смех ттолпы холодной» տողին (տե՛ս А. Пушкин, пол. соб. сочинений т. 2. М. 1954, ст. 103):