Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/514

Այս էջը հաստատված է

Ահա և մինը, հենց ազգանունն էլ Դրամբյան։ Գալիս է. ըստ երևույթին մի չնչին ու խեղճ արարած, բայց դուք դեռ նայեցեք։ Գալիս է գրականության անկման ողբը շրթունքին, գրականության վսեմության, սիրո ու հարգանքի աղմուկով, գանգատվում է, որ «լուրջ կրիտիկա» չկա, այսինքն չկար և ահա... Նա ինքն է գրում։ Հենց վերնագիրը «Գրական մեծությունները բանագող»։ Սկսում է «շանտաժով» ու «ավերիչ ժանտախտով», վերջացնում է պրոպագանդայով, որ մանուկ սերունդը «դառնությամբ երես շրջի էդ գրական մեծություններից» («Մշակ» № 162)։ Լուրջ կրիտիկա [և կրիտիկոս Դրամբյան]։

Իհարկե մտածող չկա, թե ինչպես կարող է պատահել, որ գրականության, [շատը էլ չեմ ասում] շատը թող մնա նույնիսկ մի փոքր հարգող մարդը, նրա թեկուզ ամենահամեստ ներկայացուցչին, էլ չեմ ասում հայտնի դիրք ունեցողներին, ինչպես [նույնիսկ] ինքն է անվանում, հենց առաջին բերանը բաց անելիս ծեփեր շանտաժով, ժանտախտով ու բոյկոտով.․․

Եվ էս տպում են, և էս տպածը կարդում են, և դու գիտես, որ էդ ամենը քոնն են։ Զարհուրելի ծանր ու տխուր գիտակցություն։ [Եվ] [Զարհուրելի] Հուսահատական կլիներ էն [ծանր] գիտակցությունը, եթե մարդ մի քիչ լայն, նայեր աշխարհքին, չգիտենար ու չզգար, մենակ էս տխուրն է քոնը և այլ [ամբողջ] ողջ աշխարհքը, ուր կան և շատ վսեմ և գեղեցիկ <1 անընթ.> ։

Միամիտ մարդիկ հարցնում են ի՞նչն է պատճառը էս անտեղի կատաղության։ Գուցե ճիշտ որ [բանագողություն] հանցանք կա մեջտեղը։ Լավ, բայց եթե ցույց տանք, որ չկա ու նա դարձյալ շարունակի... Ոչ, պատճառը թաքնված է նրա հոգու [մթության] խավարի մեջ։ Պստիկ, չնչին է էդ հոգին, բայց [նշանավոր] մեծ է նրա կեղծավորությունն ու չարությունը։ էս պստիկ չի։ Մեծ ու անսպառ և շատ է նշանավոր։ Նա ոչինչ չի կարող անել և ինձ <3 անընթ.>, որ կրակ դառնա իր տեղովը։

Ահա ետ է եկել լուրջ «կրիտիկոս Դրամբյանը» «Մշակի» №№֊ում։ Շատ լավ, թող ետ գա։ ժող. առածը [(բայց Հայկունու