Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/520

Այս էջը հաստատված է

առաջնորդ եմ ունեցել— և դա եղել է իմ բնազդը․ նա է ինձ հանել ու հովանավորել, մինչև նրան դաշնակից մի քանի բախտավոր դեպքեր ու դեմքեր են վրա հասել։

1912

ՀԱՅԱԳԻՏՈԻԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՖՈՆԴ

Ինքնագրում, տասներորդ կետից ոետո.

Այս նպատակով կազմել «Հայոց պատմության ֆոնդ» ընտրել մի մարմին երկու մասից բաղկացած, մինը՝ ազգի ընդհանրության առջև հարգ ու դիրք ունեցող մարդկանցից՝ նյութականի, հոգսի և հսկողության համար, մյուսը՝ գիտնականներից, Հայագետներից, որոնք գնահատելու, վարձատրելու և հրատարակելու են արդեն գործողների աշխատանքները և գործի են հրավիրելու նորեկներին։

ԱՀԱ ԹԵ ԻՆՉՈԻ

...Թյան տակ, իսկ Փոքր Ասիան պատկանում է Ռուսաստանի արևելյան ազդեցության շրջանին և գրեթե միմիայն Ռուսաստանի։ Եվ Ռուսաստանի ամեն մի հաջող քայլին էդ կողմերում ամեն կոտորածի վերջ կնշանակի, եվրոպական կուտուրայի մուտք կնշանակի, հետևաբար ամեն մի կոտորվող ու կուլտուրական ժողովրդի համար օգնություն ու փրկություն կնշանակի։ Ահա թե ինչու և ինչպես իմ հույսերն ու համակրանքը կապվում են նրա հետ։