Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/521

Այս էջը հաստատված է

ՍԽԱԼ Է

I

«Ինչ, մի՞թե կարծում են թե նա (Գամառ Քաթիպան — խմբ.) չգիտեր, որ դարդին վիշտ են ասում, ղարիբին պանդուխտ կամ մեյդանին հրապարակ։ Մի քանի տասնյակ տարիներ հետո նոր գրողներն էլ մեկը շատ, մեկը քիչ, մեկն աջող, մյուսն անհաջող եթե գործ են ածում նույն օտարամուտ բառերը, որ միջազգային են արևելքում, մի՞թե դուք կարծում եք, դա գրչի մի շարժումով դուրս վանելու երևույթ է կամ ծաղրելու։ Եվ ընչով են վեր կենում դրա դեմը— «մաքուր հայերենի» պահանջով։ Բայց հարցնում են՝ ի՞նչ կնշանակի մաքուր հայերեն, ցույց տվեք, ու դուք չեք կարողանա ու չեք կարող։ Նա կազմվում է և էս շրջանում՝ հիմնվելով ժողովրդական կենդանի բարբառների վրա և օգտվելով գրաբարից։ Նա երբեք չի խորշելու միջազգային բառերից և օտարամուտ գանձերից, որ լայն ծավալ առնի, ազատ ճոխանա ու մնա միշտ թարմ-կենդանի և այդ կազմողն ու ճոխացնողը պետք է լինի գրականությունն ու գրողի շնորհքը… Թե չէ «մաքուր հայերենի» պահանջով, էս ու էն կենդանի աղբյուրները փակելով ու ձեռներղ ընկած բառը կամ գաղափարը ազգասիրաբար հայ֊լուսավորչական մկրտելու մտքով ֆնդղը պնդուկ դարձնելով կստեղծեք միայն սուտ, անիմաստ և հաճախ իմաստի դեմ բառեր...

II

[...Կուզեք։ Դուք ասում եք բարբառ. ժողովրդական լեզպուն գռեհիկ է, իսկ գրականը՝ կոկ։ [Կենդանի ժողովրդական լեզուն] Նա անվերջ սղումներ է անում [որ] լեզուն] դարձնում է սեղմ, ուժեղ ու ներդաշնակ։] Նա շարունակ նորանոր բառեր է ընդունում և մինչդեռ դուք բողոքում եք, թե չի կարելի հայերեն լեզվի մեջ գործ