Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/522

Այս էջը հաստատված է

ածել դարտ, ջան, չոլ, զիլ ու նման բառեր [մյուս կողմից և սրանց առաջը չեք կարողանում փակել, չեք կարողանում դուրս անել ու կարծում եմ չեք էլ կարողանալու] մյուս կողմից արդեն ներս են հոսում ինտելիգենտ, պրոպագանդ, լեգենդ, սոնետ, պոեմ, պոետ, դրամա [կոնցերտ] օպերա, պոեզիա, զիգզագ, կուլտուրա։ Ի՞նչ եք անելու։ Եվ ինչո՞ւ պիտի կռվեք, ի սեր աստծո, դուք կարծում եք միայն նրանո՞վ պիտի հարստանաք, ինչ որ հայի միտքն ու հանճարն է տալի... (ժող. և գրակ. փոխառություններ)։

Ասացեք խնդրեմ, ինչո՞վ կփոխարինեք, եթե հայ ժողովրդի լեզվից հանեք հենց օրինակ «ջանը», որի դեմ բողոքում եք։ Մի քիչ որ դրա վրա մտածեք, կտեսնեք, որ ահագին բան կպակասեցնեք և տեղը ուրիշ համազոր և համաշունչ բան չեք կարող դնել։ էդպես և շատ ու շատ բառեր։ Եթե ունեք օտար բառերի փոխարեն — ինչ խոսք — եթե ձեր լեզուն ընդուն՛ակ է թարգմանելու— տելեֆոնին հեռախոս՛ ասեք, տելե գրաֆին հեռագիր, բայց հո չե՞ք կարող ամեն՛ բան թարգմանել կամ շինել։ Շնորհքի <1 աընթ.> սկըզբունքը չպետք է <1 անընթ.>

Բացի միշտ նորանոր բառեր ընդունելը, կենդանի, ապրող, գործածական լեզուն անվերջ սղումներ է անում [ձգտում է դառնալ սեղմ, ուժեղ, կարճ ու բովանդակալի] կարճացնում է և՛ բառերը, և՛ դարձվածքները միշտ [միաժամանակ] [դարձնելով, ստեղծելով] դառնալով ավելի ավելի ներդաշնակ, հնչուն, սեղմ, ուժեղ, պարզ — քչով շատ ասել և ուժեղ ու գեղեցիկ ասել։ [Այնինչ դուք կարծում եք, թե մեր լրագիրների ու գրքերի միջի]...

Ո՛չ, ամբողջ աշխարհքի լեզուները դրած են մեր առաջը և մանավանդ մեր մայրենի բարբառները, պետք է օգտվել ազատ ու աննախապաշար։ Խնդիրը էստեղ շնորհքի մեջ Է թե ով ինչպես կօգտվի, մնացածը դատարկ [բաներ] վեճեր են։