Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/524

Այս էջը հաստատված է

զանել երեկվա դրությունը ու էսօրվանը կամ էնքան ապերախտ ու [մոռացկոտ] ուրացող, որ գիտենք ու լռում ենք, ուրանում, որ մենք խաղաղ օր ու կյանք ենք տեսել լուսավորվել ենք [նյութական կյանքի ու գործի, պատվի ու կրոնի, կնոջ ու ազգային ապահովություն ենք ունեցել, տնտեսապես զարգացել ենք...]

II

Mоскве<иe> ведомост<ий> թերթը հոդված է տպել Պոլսի Բերայի միտինգի մասին և հիշատակելով, որ հայերն [առհասարակի] համաձայն չեն [միտինգին] Ռուսաստանի դեմ եղած բողոքին, հայտնում է իր ուրախությունը։ Թերթը առանձնապես կանգ է առել իմ բողոքի վրա։

Ավելի հաճելի բան չկա մարդու համար աշխարհքում, քան մարդկանց ուրախություն տալը։ Եվ ես, որ գրեթե անընդունակ եմ մարդկանց ատելու, շատ ուրախ եմ, որ ուրախություն եմ պատճառել, ո՞ւմ, ով ուզում է լինի, միանգամայն ով ուզում է լինի։ [Եվ ինչ ուրախություն։] Բայց հարցն էն է, թե ինչ ուրախություն։

Ուրախանում եք, որ մենք կարողանում ենք Ռուսաստանի ու Տաճկաստանի մեջ տարբերություն դնել [և կամ խոստովանել, թե մենք Ռուսաստանում խաղաղություն ու բարիք ենք վայելել։] [Այ զարմանալի ուրախություն։] Հա, եթե դրանից եք [ուրախանում] ուրախացել, հաստատ կարող եք ուրախանալ։

Այո՛, մենք խորը վրդովվում ենք, երբ Տաճկաստանում կոտորածների [երիցսց] անիծված աշխարհքում, մեջքներն արած 20000 թարմ դիակի վրա, նրանց մասին [խոսելու] ձեն հանելու արգելված, հայ ճառախոսը կամ թուրք էֆենդին կենդանի մնացած ադանացիներին ու մյուս կոտորածի սպասող բազմության առջև եկեղեցու բեմից մատները թափ են տալի դեպի Ռուսաստան, թե էնտեղ [խուզար.] ձերբակալում են հայերին…

Այո՛, մենք կարողանում ենք տասնյակ հազարներով կոտորելն