Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/525

Այս էջը հաստատված է

ու հարյուրներով ձերբակալությունն իրարից զանազանել։

Եթե նրա համար եք ուրախանում, որ մենք խոստովանում ենք, թե Ռուսաստանում խաղաղություն ու բարիք ենք վայելել, միանգամայն անկեղծ կարող եք ուրախանալ։ [Հիրավի, այո, մենք Ռուսաստանում և բազմացել ենք֊ չնայելով։] Որքան էլ [ծանրի] լինի դպրոցների [հիշողությունը] որքան էլ թարմ լինի կոտորածների պատմությունը, որքան էլ ծանր լինի գալիցինյան օրերի հիշատակը, էդ ամենը գիտենալով հանդերձ մեր <1 անընթ.> և ազգային իրավունքներին [պատճառով] չնայելով հանդերձ մենք [գիտենք] դարձյալ խոստովանում ենք, որ մենք Ռուսաստանում բազմացել ենք և տնտեսապես, և՛ բարոյապես բարձրացել, առաչադիմել և դեռ ակնկալում ենք ավելի լավ վիճակի մեծ Ռուսաստանի հետ միասին։

Եթե նրա համար եք ուրախանում, որ ես գրել եմ, թե մենք սիրով և համակրանքով ենք մոտեցել և ապավինել Ռուսաստանին, դարձյալ պետք է հաստատ ուրախանաք, որովհետև հաստատ էդպես է եղած։ նա ով թեկուզ մի թեթև աչքի է անցրել ու գիտի Կովկասի ազգերի երեկ մեկել օրվան վիճակն ու պատմությունը և էսօրվան մտավոր֊բարոյական, ազգային քաղաք‹ական› վիճակն ու հարաբերությունը, լավ կհասկանա էս խոսքերի ճշմարտությունը։ Թող նրանք քաղաքականություն անեն, որոնք ում ունեն և իրենց ուժով կարող են խաղալ ու խաղացնել ուրիշերին։ Մեր գործը չափազանց շատ է պարզ և պարզ էլ պետք է գնել հրապարակի վրա։ Եվ դուք, ռուսներդ, դրանից շատ Ուրախանալու առիթ պետք է ունենաք։ Ես չգիտեմ Կովկասը որքան՛ էր պետք Ռուսաստանին, բայց էն լավ գիտեմ, որ Ռուսաստանը շատ էր պետք Կովկասին։ Դեռ մի քիչ ավելի խորը գնամ և դուք ավելի շատ կուրախանաք։ Դեռ հնուց, աշխարհագրական, տնտեսական, կրոնական թե քաղաքական պատճառներով, մանավանդ կրոնով ու կուլտուրայով արևմուտքի հետ կապվելուց հետո, հայերը (և մյուս մանր ազգերը) արևելքում միշտ եղել են ենթակա անլուր ճնշումների, հալածանքների ու կոտորածների։ Անհնդհատ,