Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/526

Այս էջը հաստատված է

անընդհատ։ Ու միշտ, անդադար էլ դիմել են արևմուտքի հզոր քրիստոնյա ազգերին, օգնություն են խնդրել, պաշտպանություն են աղերսել շարունակ։ Եվ երեք անգամ դեպք է եղել [որ երբ էս տանջվող ժողովուրդների շահերն ու արևմուտքի] ի մեծ պետությունների քաղաքականությունը [իրար բռնել են] բռնել է էս տանջվող ժողովուրդների շահերին ու նրանք իրենց ծանր բանակները անց են կացրել Սև ծովն ու Կովկասի շղթան։ Քրիստ<ոնեության> առաջին օրերում Հռոմն էր, միջին դարերում՝ Բյուզանդիան, նոր ժամանակներում՝ Ռուսաստանը։ Մի ուրիշ անգամ, թերևս, [կրկին] կխոսենք ավելի ընդարձակ։ Բայց էսպես է եղած խոշոր գծերով։ Եվ դուք տեսնում եք, որ արևելքում տակավին ծանր հարվածներով էս ժողովուրդներր շարունակում են զգալ տալ մի ուժեղ ու [բարի] մարդասեր հովանավորի անհրաժեշտությունը։ [Մի էլ կարծեք, թե նրանք շուտով են Փոխվելու խրատվելու, հասկանալու իրենց սոսկալի ընթացքը, անպայման վնասակար և իրենց համար և Փոխվելու են ավելորդ դարձնելով ռուսի ներկայությունը։] Դուք տեսնում եք, որ մենք հետզհետե ավելի մեծ բազմությամբ խառնվում ենք Ռուսաստանի հովանավորության տակ [և վրդովվում ենք] և խոստովանում ենք, թե ինչ համակրանքով ու հույսերով...

[Ռուսաստանի դրոշակի տակ, իսկ էդ Ռուսաստանը միապետական կլինի, սահմանադրական, թե հասարակապետական, դա ջժկ խնդիր է միանգամայն, ինչքան լավ կառավարություն, էնքան ավելի լավ, ինչպես ամբողջ աշխարհքի համար, էնպես էլ հայերի։]

Ասում եք հեղ<ափոխական> հայեր էլ են <1 անընթ,> շատ հեշտ բան. մեկն էլ ես եմ համարվում. համեցեք—գնանք [դատից, դատաստանից...]

Երբ նրա [վրա մատ են թափ տալի] դեմ բողոքում են Տաճկաստանի մայրաքաղաքից։ Սրա համար ե՞ք ուրախանում։ Իհարկե պետք է ուրախանաք։ Պատմությունը էնպես է բերել, որ ձեր հայրենիքն իր բազուկը տարածել է ազգերի վրա և ձեր բանաստեղծը, որքան էլ նախնական լինի էս հրճվանքը, երբ արծվենի հայացքով չափում է իր ազգի իշխանության