Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/529

Այս էջը հաստատված է

Բայց թերթն առանձնապես շեշտում է իմ էն տողերը, որ ես պատմությունը հիշատակելով և ազգերի պատմական լուրջ հիմքերի վրա հաստատված հարաբերությունը, ասում եմ, որ ոչ մի կողմնակի հանգ<ամանքի> [կամ] ոչ մի ժամանակի խառնակ դրություն մեզ ապերախտ չպետք է դարձնի էն․․․

Եթե սա է դարձել [ձեր] թերթերի ուրախության պատճառը, շատ ցավալի է։ Շատ ցավալի է, որ նրանք չգիտեն ու նոր են իմանում, թե մենք գնահատել ենք Ռուսաստանի էդ ժամանակը գնահատել ենք այժմ էլ, և որքան էլ դպրոցների խնդիրը մթնեցնի [էս պայծառ] որքան էլ թարմ լինի ՛հիշյալ կոտորածների պատմությունը, որքան էլ կուզե լինեն գալիցինյան օրերը— մեզ չեն կարող մոռացնել տալ, որ մենք հենց բախտավոր ենք նրանով, որ դպրոցների ծրագրի համար ենք վիճում, ոչ թե մեր <2 անընթ.> որ մեր բողոքը կոտորածների համար լսվեց ու հարգվեց, որ Գոլիցինիը [դատապարտող մարդիկ եղան] որ Գոլիցյանը կամ նրա նմանը կարող ենք թվել— էն էլ շատ կարճ։ Եվ դեռ սրանից ավելի կարող եմ ձեզ ուրախացնել— ես չգիտեմ, թե Կովկասը որքան էր հարկավոր Ռուսաստանին, բայց գիտեմ, որ Ռուսաստանը շատ էր հարկավոր Կովկասին։ Նա ով թեկուզ մի թեթև աչքի անցրել [կամ] ու գիտի Կովկասի ու նրա ազգերի երեկ մեկել օրվան պատմությունը, լավ կհասկանա [ինչ եմ ասում) էս խոսքերի ճշմարտությունը։ [Եվ ավելի ևս լավ հասկանալու համար կարելի թող նաև երևակայի էսպես մի դրություն— ասենք թե ռուսները հեռացել են Կովկասից։]

Բայց [դեռ ավելին կա, ցույց տալու, որ պատմական է պատկերը ոչ մի որևէ բռնակալի քմահաճույք է, ոչ պատահմունք] ավելի խորը գնանք, որ ավելի լավ հասկանանք ու ուրախանանք։

Դեռ հնուց [Կովկասի քրիստոնյա ժողովուրդները] աշխարհագրական <որեն> մանավանդ քրիստ. [ընդունելուց հետո հայերն ու վրացիք ենթարկվել են] կրոնով ու կուլտուրայով արևմուտքի հետ կապվելուց հետո հայերն (ու վրացիք) արևելքում միշտ եղել են ենթակա անլուր ճնշումների

523