հալածանքների ու կոտորածների։ Ու միշտ անդադար դիմել են արևմուտքի հզոր քրիստոնյա ազգերին, [ու] օգնություն են խնդրել, պաշտպանություն են խնդրել, շարունակ, շարունակ։ Եվ երեք անգամ [արևմուտքից] դեպք է եղել— երեք մեծ պետություններ [անց են կացել Սև ծովն ու Կովկասի շղթան տարածելու իրենց աշխարհակալական ձգտումներն ու] իրենց քաղաքականությունն ու էս տանջվող ժողովուրդների [ցանկությունները] աղաչանքները [համաձայն] համերաշխ գտնելով — իրենց ծանր բանակները անց են կացրել Սև ծովն ու Կովկասի շղթան — դեպի արևելք, Քրիստ<ունեության> առաջին օրերում Հռոմն էր, միջին դարերում՝ Բյուզանդիան, նոր ժամանակներում՝ Ռուսաստանը։ Սրա մասին մի ուրիշ անգամ ավելի ընդարձակ։ Բայց խոշոր գծերով էսպես է, և դուք տեսնում եք, որ արևելքում [մի Տաճկաստան կամ մի Պարսկաստան դեռ շատ են հեռու էն երկիրներն ու պետությունները լինելուց] տակավին շարունակում են էս ժողովրդին զգալ տալ մի ուժեղ հովանավորի [կարևորութ.] անհրաժեշտությունը։ Մի կարծեք թե նրանք շուտով են հասկանալու իրենց շատ վնասակար ընթացքը — վնասակար գուցե ամենից շատ իրենց համար։
[Եվ վերջապես, թեկուզ մի օր էլ լավանան — ինչու պիտի մենք երես թեքենք Ռուսաստանից, մի՞թե Ռուսաստանը պետք է վատանա:] Մենք պետք է <1 անընթ.> իհարկե դուք պետք է ուրախանաք, պատմությունը էսպես է եղել, որ ձեր հայրենիքը իր բազուկը տարածել է ազգերի վրա։
[Ահա] էսքան խոր [ու] է [պատճառը] ռուսների Կովկասն անցնելու ու հաստատվելու պատճառը և սխալ են էն [կովկասցիները] մարդիկ, որոնք կարծում են, թե [դա] մի տիրողի աշխարհակալական քմահաճույքով է կապված Կովկասը Ռուսաստանի հետ։
Եվ կամ թե չէ էսինչն ու էնինչը, որ կոմիտե կազմեցին, Կովկասն անջատելու էն Ռուսաստանից և կամ թե կուզենան անջատել։ [Ավելի թեթևամիտ և]
էդ կոմիտեները, իհարկե, ինքնապաշտպանության չեմ ասում այլ հեղափոխական սոցիալիստական* եթե