Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/531

Այս էջը հաստատված է

գոյություն են ունեցել կամ գոյություն ունեն — համենայնդեպս է [ռուսներից] ռուս շրջաններից են դուրս եկած [ու լոկ] ռուս քաղաքացիներ են միայն և ուրիշ ոչ մի բան։ Ավելի կրթված ռուս հոգով ու ծանոթ ու մոտիկ ռուս կյանքին քան կովկասյան ժողովուրդների։ Այժմ [դուք] խուզարկում ու բանտարկում [եք] են նրանց։ Համեցեք։ Ահա նրանցից մեկն Էլ ես եմ համարվել։ Համեցեք։ Դատ կա, դատաստան կա։ Վերջապես, ինչ Էլ որ լինի, դա ջոկ պատմություն Է դուրս ու անկախ ազգային խնդիրներից։

[Բայց] Եվ դուք պարոններ, ու ձեզ նման մտածողները, ես գոնե կարծում եմ թյուրիմացությունից, որովհետև չենք ճանաչում մեր ժողովուրդներին, ոչ թե լոկ չարությունից, մի անհիմն երկյուղ սիրտներդ առած միշտ ռուս ժողովրդինի լուր հնչում եք հայրենիքի վտանգի ահազանգը, շփոթում, պղտորում ժողովրդի մտքերն ու հարաբերությունները։ Եվ ինչ օգուտ Էդ ամենից կամ ում համար։

Մեր ժողովուրդը ռուս պաշտոնյաներին ավելի Է սիրում քան հայ, դուք ասում եք մեզ ատում են, մեր ինտելիգենցիան ձեր գրողներով Է սնվում նրանց գրվածքներից Է իրեն համար գրադարան կազմում, նրանց [պաշտում Է] ավելի է սիրում քան մեզ, դուք ասում եք հայերը հալածում են ամեն բան, ինչ որ ռուսական է, մենք աշխատում ենք մեր կարողությունից վեր միջոցներով մեր երեխաներին ռուսերեն սովորեցնենք, իսկ դուք ուզում եք մեր լեզվի դեմ արգելքներ հարուցանել և առաջ եք բերում թշնամու զգացմունք։

Նախնական առաքինությունները այժմ անվայել են մարդուն, մենք էլ ունենք մարդիկ, որ միայն Գոլիցինն են հիշում առհասարակ լավ չի ևս առավել մեծ ժողովուրդներին [էդպես չպետք է խոսեն մեծ ժողովրդի որդիքը թշնամու էդ լեզուն, թշնամականի] հակառակորդի լեզուն, թշնամական վերաբերմունքն, ատելության զգացմունքը՝ դեպի իրեն [մեծությանը] ուժին ապավինած ժողովուրդները անվայել են ամեն մի մեծ ժողովրդի անվանը, մեծությանն ու ոգուն ևս էդ տեսակ մեծ ժողովուրդերի մարդիկ [պետք է դողան իրենց