պատմության վրա] չփչացնեն ժողովուրդների մեջ էն սերն ու հիացումը, որ վաստակել են էդ ժողովրդի մեծ մարդիկը, և չապականեն նրանց գործերով զարդարած պատմության էջերը հալածանքների քարոզներով ու գործերով։
[Եվ ավելի մեծ ուրախություն ունենալու համար] նրանք պետք է բաց սրտով մոտենան փոքրիկ ժողովուրդներին, ծանոթանան նրանց [մտահոգող] մտքերին կարիքներին, որով և կդարձնեն սերն ու կապը ավելի ամուր ու ավելի ապահով և ուրախությունն էլ կլինի ավելի մեծ։
Նա, ով սիրում է ուրախանալ, պետք է սիրի և ուրախացնելը:
էսպես եկավ ռուսը։ Դժոխք էր Կովկասը, երբ ռուսը մտավ։
Դրանից հետո խաղ<ություն> ունենցանք, լուսավորվեցինք, տնտեսական <1 անընթ.> էն [ռուսի գալուստը ողջունել է] հեղինակն ու գիրքը, որ ողջունել են ռուսի գալուստը «Վերք հայաս‹տանին›» դեռ մնում է մեր ժողովրդի ամենասիրելի գիրքը հենց էն պատճառով, որ հանդիսացել է մեր տանջվող ժողովրդի հառաչանքի [թարգման] ու խնդության թարգման: Թեև ոմանք կարծում են աշխարհաբար լեզուն է պատճառը:
ՍՊԱՆՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԴԵՄ
Զարհուրելի է, թե ինչպես [մեծ] լավագույն գաղափարներն աշխարհքում դանդաղ են տիրում։
Կրոնների սուրբ ու մեծ [քարոզները] սկզբունքները, հանճարների ազնիվ ու խոր խոսքերը միշտ մնում են անլսելի, անծանոթ, յոթը կնիքով կնքած ու [փակված] փակած և մարդը մնում է նույն գազանը, նույն գազանը, նույն գազանը....
[Եվ եթե նրանք ամեն օր չեն իրար սպանում։]
Հարցնող կլինի՝ ամե՞նքը։
Եթե ոչ ամենքը, գոնե շատ շատերը։
Մարդ ակամա հարցնում է. ինչո՞ւ սրանք ամեն օր չեն։
526