Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/539

Այս էջը հաստատված է

վրա խորոված, կասկարայով գառան միսը տապակած, կուժը լիքը կարմիր գինին դրած է և ձեռագործ կտավ սուփրան փռած է»...

Այս ոտանավորին հարգելի դասախոսը համադրեց Աղայանի «Սերմնացան» ոտանավորը.


«Ահա եկան աշունքվա թուխպ օրերը,
Մաղմղում է մանրահատիկ անձրևը»6...


Այս ոտանավորի մեջ մարդ զգում է, որ այստեղ է իսկական գյուղացին, այստեղ է խոսում իսկական կյանքը։ Եվ կամ երկու նույն հեղինակների նման նյութի մասին եղած ոտանավորները — հայ կնոջ դարդն ու ցավը պատկերացնելիս. «Քընե, քընե սիրուն որդի» և Աղայանի «Մանիր, մանիր, իմ ճախարակ» երգերը։ Օրինակներն անշուշտ նրա համար չեն, ավելացնում է դասախոսը, որ նսեմացնեմ այս ու այն հեղինակի տաղանդը, ո՛չ, քա՛վ լիցի, այլ ցույց տամ, թե ինչպես օտար հորիզոնը ազդում է մի գրողի վրա, երբ հարազատ հողն ու ջուրը կորցրած, հարազատ լեզուն նույնիսկ մոռացած՝ օտար պատկերներ ու օտար տիպեր աշխատում է հայացնել և անշուշտ անհաջող ելք է ունենում։

Ուրիշ բան է, երբ Գամառ-Քաթիպան իր ռազմական երգերն է երգում, այստեղ է երևան գալիս նրա ամբողջ ուժը, և վիթխարի հսկայի նման ծառանում մեր առաջ։ Հիշեց նաև Սմբ. Շահազիզի, Խաչ. Աբովյանի գրվածների մասին և, ցույց տալով երկուսի տարբեր ուղղությունները և լեզուն, շեշտեց այն հանգամանքը, որ անաչառ քննադատություն չկա առայժմ և երբ կլինի, նաև կուսումնասիրվի բարեխղճորեն մեր կյանքն ու գրականությունը, անշուշտ մեր գրողներից շատերը, որոնք ներկայումս պատվավոր տեղեր են գրաված գրական աշխարհում, կիջնեն իրենց բարձրությունից։

***

Մինչդեռ հյուսիսում պանդուխտ գրողներ հայ ժողովրդի տառապանքն էին երգում, այստեղ՝ մեզանում, կոտորածների ու տառապանքի տակ հեծող ժողովրդի միջից դուրս