Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/540

Այս էջը հաստատված է

են գալիս բնաշխարհիկ գրողներ՝ Խաչ. Աբովյան, որն իր հերոսը ներկայացնելով այդ կրակ դժոխքի մեջ, հայրենի հողի վրա, սրտում ահագին դարդ ու ցավ ամբարած, հերոսի բերանով իր մաղձն է թափում բռնության ու անարդարության դեմ։ Րաֆֆին մյուս կողմից ապագա հեղափոխական գործունեության ծրագրներն է հղանում, Աղայանն ու Պռոշյանը հարազատ լեզվով գյուղի խաբարն են բերում. Սունդուկյանը Թիֆլիսի բարբառով աղքատին ու հարստին, վաշխառուին և տանջվածին բեմ է դուրս հանում և այսպիսով ստեղծում գրականություն և գրական կյանքը։ Ի՞նչ են ցանկանում այսպես միահամուռ ուժով առաջ եկած բնաշխարհիկ և պանդուխտ գրողները։

— Սրանք հենց սկզբից երկու ձայն են հնչեցնում, երկու կողմը քաշում հայ ժողովրդին — ժողովրդական և քաղաքական ուղին։

Պռոշյանը, որ թյուրիմացությամբ իրեն Աբովյանի աշակերտն է համարում, որովհետև դրդում է առել նրանից, սա մեզ տալիս է գյուղական կյանքը իր ամբողջ մերկությամբ, գյուղական տիպերի մի ամբողջ ալբոմ են ներկայացնում նրա բոլոր գրվածները, առանց որևէ տենդենցի։ Նույնն է Սունդուկյանը Թիֆլիսի կյանքի վերաբերմամբ։

Աղայանը իր հանդես գալը հետևյալ խոսքերով է բնորոշում. «Ես այսուհետև գործելու եմ կյանքում, գործունեությանս մեջ կգտնեմ նպատակ և կձգտեմ դեպի բարին, դեպի կատարյալը»։

Խաղաղ մարդիկ, անվեհեր, գործելու տենչով բռնված, դիմում են դեպի բարին, կատարյալը։ Այս նույն խմբից Ս. Շահազիզը ազգի վիճակի մասին խորհելիս գալիս է այն եզրակացության, որ մեզ «պիտոյ են ուսումնականներ»11 և հայ ժողովրդին կանչում է դեպի կրթությունը։ Այդ միևնույն ժամանակ կանչում է Գամառ Քաթիպայի խրոխտ ձայնը.–

«Երբ որ մայրը երկունքով
Աշխարհ բերե երեխա,
Հայրը որդուն մի սրած
Պիտի դաշույն տա ընծա»։