Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի 6֊րդ հատորն՝ ամփոփում է հեղինակի 1887—1912 թթ. գրած հոդվածները և ելույթների* մամուլում հրապարակված վերաշարադրանքները։
Հրատարակվող նյութերի համար հիմք են ծառայել բանաստեղծի կենդանության օրոք տպագրված հոդվածները, ինչպես նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի ու Թումանյանի թանգարաններում պահվող ինքնագրերը։ Ներկայացվում են նաև ցարդ անտիպ նյութեր։
Հատորում օգտագործված են հետևյալ համառոտագրությունները.
ԳԱԹ—Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան։
ԵԺ IV— Հովհ. Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով (1940—1959 թթ.), Հ. IV
ԵԺ V — Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով, Հ. V
ԵԺ VI — Հովհաննես Թումանյան, Երկերի ժողովածու վեց հատորով, հ. VI
ԹԹ — Թումանյանի թանգարան
ԹԺՀ — Թումանյանը ժամանակակիցների հուշերում. տեքստը պատրաստեց և ծանոթագրեց՝ Լ. Մ. Կարապետյանը, Երևան, 1969
ԹՔ — Թումանյանը քննադատ, կազմեց և խմբագրեց Ն. Թումանյան, Երևան, 1935
Թֆ — Թումանյանի ֆոնդ
ՈւՀ 2 — Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, 2, Երևան, 1969
ՈւՀ 3 — Թումանյան, Ուսումնասիրություններ և հրապարակումներ, 3,, Երևան, 1983
Արշ — «Արշալույս» օրաթերթ
ԲԵՀ — «Բանբեր Երևանի համալսարանի»
ԳԹ — «Գրական թերթ», շաբաթաթերթ
Ժ — «ժայռ», օրաթերթ
ԿԼ — «Կովկասի լրաբեր», օրաթերթ
Հհ — «Հորիզոն», գրական հանդես, Թիֆլիս, 1894
Հր — «Հորիզոն», օրաթերթ
Հսկ — «Հասկեր», ամսագիր
Մճ — «Մուրճ», ամսագիր
Մշ — «Մշակ», օրաթերթ