Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/555

Այս էջը հաստատված է

նոր շրշանի սկզբնավորողն է, աոաջին հանճարը, որից կենսական հյութեր են առել նրա բոլոր հետնորդները՝ Պռոշյանից, Նալբանդյանից, Պատկանյանից սկսած։

1826—1828 թթ, ռուս-պարսկական պատերազմն ու Արևելյան Հայաստանի ազատագրումը պարսկական լծից և Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ծնունդը, Թումանյանը դիտում Է որպես հայ ժողովրդի ազգային և հոգևոր վերածննդի ամենալուսավոր Էջերը, և պատահական չէ, որ «Երևանի կռիվը» անավարտ ուսումնասիրության մեջ քննում է միմյանց հետ շաղկապված։

Բացի այդ ուսումնասիրությունից, որի մասին ընթերցողը կկարդա սույն հրատարակության VIII հատորում, Թումանյանը Աբովյանին ու նրա դերին անդրադարձել է «Մեր նախորդ շրջանի բանաստեղծները» (1899), «Հայոց նոր գրականության հիսնամյակը» (1908), «Ուղղված «Վերք Հայաստանին» (1910), «Արձան Խաչատուր Աբովյանին» (1911) և այլ հոդվածներում ու ելույթներում՝ հայ գրականության մեծ երախտավորին դիտելով որպես ժողովրդի տանջանքների, հերոսական մաքառման և նվիրական հույզերի երգիչ։

***

Հայ գրականությանը, մասնավորապես նոր շրջանի քնարերգությանը վերաբերող «Կյանք և գրականություն» (1890-ական թվականներ), «Մեր նախորդ շրջանի հայ բանաստեղծները» (1891), Ռ. Պատկանյանին, Հովհ. Հովհաննիսյանին, Վ. Տերյանին, առհասարակ ետաբովյանական շրջանի բանաստեղծներին նվիրված հոդվածներում և ելույթներում, ամենուրեք մեծ բանաստեղծը հանդես է գալիս որպես հայրենասիրական քնարի ջատագով։ Այս տեսակետից նա ինչ-որ չափով տարբերություններ է տեսնում «բնաշխարհիկ» և «տարաշխարհիկ» բանաստեղծների հայրենասիրության արտահայտման ձևերի մեջ։ Զուգահեռաբար քննելով հայրենիքում և օտարության մեջ ապրող բանաստեղծների ստեղծած արժեքները, նա չի կասկածում «տարաշխարհիկ» քնարերգուների հայրենասիրության, նրանց բարձր իդեալների անկեղծության վրա, ընդհակառակը՝ զգացված և ավյունով է խոսում Պատկանյանի, Շահազգի, Ալիշանի և «տարաշխարհիկ» քնարերգության մյուս ներկայացուցիչների ռոմանտիկ զգացումների ու դրանց ներգործուն ուժի մասին, ափսոսելով, սակայն, որ նրանց զգացումներն ու գաղափարական սկզբունքները հաճախ առարկայական չեն, ամուր չեն կապված բնաշխարհի հայոց կյանքի, կենցաղի ու կոնկրետ իրադարձությունների հետ, մի կապ, որ բնաշխարհի գրողներին՝ սկսած Աբովյանից, հնարավորություն է տալիս ստեղծելու թանձր ռեալիստական պատկերներ։ Այս վերջին հանգամանքը Թումանյանի համար կարևոր նշանակություն ունի, քանի որ նա դրա մեջ է տեսնում գրողի քաղաքացիությունը, ժողովրդի հոգսերով տառապելու պատրաստակամությունը։ Եվ զարմանալի չէ, որ նա աչքի է ընկնում իր ակտիվ խառնվածքով։ Նա իր ժամանակի ամենակրքոտ