Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/565

Այս էջը հաստատված է

ճարտարապետությանը, թատրոնին և արվեստի մյուս բնագավառներին։ Այդ հոդվածներում առաջ քաշված թեզերն ու պահանջները, համընդհանուր լինելով, միաժամանակ խորապես ազգային են։ Սա ցայտուն կերպով արտահայտված Է «Հայ երաժշտության մասին» բացման խոսքում (1916), որ նա արտասանել Է Կովկասի Հայ գրողների ընկերության երեկույթին՝ նվիրված Ալ. Սպենդիարյանին։ «Դուք լավ գիտեք,— ասել Է Թումանյանը,— թե պատմական ծանր հարվածների տակ ինչպես Է ջարդվել ու ջախջախվել մեր հին ցեղը։ Ինչքան հեռու են ցրվել ու փռվել նրա բեկորները և աղավաղվել ու աղճատվել մեր ազգային հոգևոր ստեղծագործությունները։ Վերջին ժամանակներս մեր մեջ առանձին թափով ուժ Է առել վերստին ամբողջանալու, առողջանալու, ինքնուրույն կուլտուրայով մի ամբողջական ազգ դառնալու ձգտումը և առաջ Է բերել մի համատարած հոսանք մեր կյանքի ամեն կողմերում և ամեն ասպարեզում։ Եվ ահա հեռուներից դեպի հայրենիք են ձգտում մեր բոլոր տարանջատ մասերը, հավաքում ենք մեր վաղեմի ստեղծագործությունների, մեր ջախջախված կուլտուրայի փշրանքները, իրար ենք բերում՝ նորից մեր ամբողջությունը գտնելու և հորինելու համար»։

Ահա, ազգային համախմբման, ժողովրդի հավաքական ուժի ինչպիսի խոր գիտակցությամբ ու պահանջով Է մոտենում մեծ բանաստեղծը արվեստին։ Այդ ոգով Է շնչում «Հազարան բլբուլ» հեքիաթ-պոեմը, որտեղ կյանքի վերածնության աղբյուրը նա տեսնում Է արվեստի մեջ։ Այդ ոգով են շնչում Պ. Ադամյանին նվիրված հոդվածներն ու ելույթները, կոչերը՝ օգնելու մահամերձ արվեստագետին և «Ադամյանի օրերից» հուշը՝ գրված հանճարեղ արտիստի մահից քսանհինգ տարի անց՝ 1916 թ., որտեղ պատմում Է նրանից ստացած իր առաջին տպավորությունները, և ազգային վերածննդի ռահվիրաների՝ Պատկանյանի, Րաֆֆու, Արծրունու շարքը դասում նրան, գրելով՝ «Մեր կյանքում ռազմական փողի նման թնդում Հին Գամառ Քաթիպայի ազատ երգերը, վարար գետի նման հոսում Էին Րաֆֆու վեպերը անընդհատ, խորհրդավոր, մամուլի մեջ աջ ու ձախ շառաչալից մտրակում էր Գրիգոր Արծրունին, իսկ Թիֆլիսի թատրոնում զինվորական երաժշտությունը հնչում էր «Զեյթունցիների մարշը» և որոտում էր Ադամյանը»։

Թատրոնը, նրա կախյալ վիճակն անհատ բարեգործներից, դերասանների անապահով կացությունը, մասնագիտական կրթության բացակայությունը, որ այնքան ողբերգական դույներով պատկերված Է Պետրոս Ադամյանին նվիրված «Հուսահատությունը տիրել Է կյանքին», «Խեղճ Ադամյան» և հայտնի կատակերգակ Գևորգ Տեր-Դավթյանին ձոնված «Հայի զարմանքը» բանաստեղծություններում, հայ արվեստի դատի անձնուրաց պաշտպանին հաճախ Է ստիպել հանդես գալու կրքոտ հոդվածներով ու ելույթներով, որպիսիք են՝ «նամակ խմբագրության» (1897), «Տաղանդ և բթամտություն» (1899), «Ընդդիմախոսություն» (1899), «Հայոց թատրոնի բացումը» (1910) և այլն, որոնք վկայում են նրա պատրաստականությունը՝ պայքարելու հանուն հայ թատրոնի ու դերասանի բարօրության