Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/566

Այս էջը հաստատված է

և որոնց մեջ գրվում են և՛ ժամանակակից խաղացանկի պահանջը, և՛ նյութականի, որպես հոգեբանական կարևոր նշանակություն ունեցող գործոնի, և՛ խաղի արհեստականության, և՛ բեմադրության առանձնահատկությունների, և՛ շենքի ու, նույնիսկ, ռեկվիզիտի հարցերը։ «Հայոց թատրոնի բացումը» հոդվածում, ափսոսանք հայտնելով, որ թատրոնն իր՝ 1910 թ. խաղաշրջանն սկսում է նախատեսված ժամանակից ուշ, և որ դերասանական խմբից բացակայում են «մեր հին ու փորձված դերասաններից մի քանիսը», Թումանյանն անցնում է հիմնականին. «Ամեն մի՝ ժողովրդի թատրոն թատրոն է ամենից առաջ ինքնուրույն ռեպերտուարով»,— գրում է նա և դժգոհություն հայտնում, որ այդ տարվա խաղացանկից դուրս են մնացել Սունդուկյանի, Փափազյանի և մյուս հայ թատերագիրների երկերը, իսկ Շիրվանզադեից խաղացանկի մեջ մտել է միայն «Պատվի համարը»։ Ու այստեղ էլ առիթն օգտագործում է հորդորելու հայ՛, հասարակությանը, որ «գնահատի ու պաշտպանի իր մայրենի բեմը, իր՝ դրամատուրգներին ու դերասաններին»։ Այսինքն՝ այստեղ ևս, ինչպես գրականությանը նվիրված մի շարք հոդվածներում, առաջ է քաշում ազգային պաշտպանության հարցը, որը նա համարում էր ազգային վերածնության՝ կարևորագույն գործոններից մեկը։ Այս տեսակետից սկզբունքային նշանակություն ունեն երիտասարդ դերասան Կարապետ Գալֆայանի արտիստական գործունեությանը վերաբերող հոդվածները, որոնցում արտիստի՝ դեմ ուղղված հարձակումները նա դիտում է որպես մտավորականության մի որոշակի խմբի ազգային բնավորության խոտելի գծերի արտահայտություններ։ Այս հոդվածներում Թումանյանը նույնքան կրքոտ է, անհաշտ և սկզբունքային, որքան իր անձնական հակառակորդների դեմ ուղղված ելույթներում։

Ինչպես միշտ, արվեստի հարցերին նվիրված հողվածներում և ելույթներում ևս Թումանյանը նկատի ունի հայ ժողովրդի ազգային շահերը։ Արվեստի բնագավառում տեղի ունեցող բոլոր տեղաշարժերը նա դիտում է բացառապես ազգային առաջընթացի հայեցակետից։ Սրանով են բացատրվում այն զայրալից տողերը, որ երիտասարդ Գալֆայանի բեմելի առիթով նա հասցեագրում է «տաղանդի երևույթից միշտ վրդովվող» նախանձին, տգիտությանն ու բթամտությանը։ Դրան հակառակ նա հպարտության ու խանդաղատանքի զգացում է ապրում հայ արվեստի յուրաքանչյուր նշանակալից փաստի համար։

1914 թ. հունվարի 23-ին տեղի է ունեցել Կովկասի Հայ գրողների ընկերության հերթական երեկույթը, որտեղ «Հայ ճարտարապետության ընդհանուր տեսությունը» թեմայով իր նշանավոր դասախոսությունն է կարդացել Թորոս Թորամանյանը։ Թումանյանը նախագահել է երեկույթին և բացման խոսք է ասել։ Այդ բացման խոսքում, ապա և «Լսենք ու պաշտպանենք» (1914) և «Թորամանյանի թնդանոթները» (1914) հոդվածներում, նա, առաջինը լինելով, պաշտպանության տակ է առել «քարացած երաժշտությունը» հայ ճարտարապետությունը և ակնածանքի ու շնորհակալության