Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/568

Այս էջը հաստատված է



* * *

Թումանյանի համար, բացի սոցիալական, քաղաքական վերափոխությունների հեռանկարից, ազգային վերածնունդ նշանակում էր նաև ժամանակակից դպրոց և նյութապես ու բարոյապես ապահովված ուսուցիչ, անկաշկանդ, արդարամիտ ու ձեռնահաս մամուլ, հասարակական-մշակութային կազմակերպությունների լայն ցանց, որ վայելեր ժողովրդական զանգվածների վստահությունն ու համակրանքը, նշանակում Էր գիտական հիմնարկներ, ակադեմիա, ազնիվ ու ազգասեր հոգևոր հովիվ, որ նաև կարողանար դիվանագիտական երկխոսության մեջ մտնել երկրի հզորների հետ․․․ Այս և նման հարցերը խորապես հուզել են բանաստեղծին, և նա տասնյակ ու տասնյակ հոդվածներ ու ելույթներ Է նվիրել դրանց, էլ չենք ասում նրա անգնահատելի ծառայության մասին՝ Անդրկովկասի ժողովուրդների մեջ խաղաղությունը պահպանելու գործում։

Դեռևս 1894 թ. Նունե Սողալյանի ալբոմում գրած «Հայոց վարժուհի, ողջ տասը տարի» սկսվածքով ոտանավորում, Թումանյանը համակրանքի ու սիրո խոսքեր Է ուղղում մանկավարժության դժվար և ըստ պատշաճին չգնահատված բնագավառի շարքային գործչին։ Դպրոցը և ուսուցչին, գրականությունը և գրողին նա համարում Է միևնույն սրբազան նպատակի՝ հայ ժողովրդի հոգևոր վերածննդի նվիրյալներ։ «Ազգային վերածնության մեծ կոչը» (1913) հոդվածում կարդում ենք. «Ունենալ հարուստ, ապահով դպրոցներ և ուժեղ գրականություն — կնշանակի ամուր ու պատվավոր կանգնել լուսավոր ազգերի շարքում։ Եվ գոնե ես խորապես հավատում եմ հայի Էդ կուլտուրական ուժին. մենք կարող ենք Էդպես լինել և պետք Է լինենք»։ Սակայն «Էդպես» լինելու համար հարկավոր Էր համազգային շարժում, նյութական ու բարոյական աջակցություն, մինչդեռ «Հայ ուսուցչի դատը» (1910), «Հայ ուսուցչի ռոճիկը» (1910), «Պետք Է բարձրացնել» (1913), «Մեծ տոնը և հայ ուսուցիչն ու գրողը» (1913) և բազմաթիվ այլ հոդվածներում նա դառնացած նկատում Է. «Գործիչների մեջ գուցե ամենակարևորն ու ազնիվը, և՛ ընտանիքի համար, որ զավակներն Է կրթում, և՛ հասարակության համար, որ գիտակից անդամներ Է պատրաստում, և՛ պետության համար, որ ազնիվ քաղաքացիներ Է հասցնում, և՛ աշխարհքի համար, որ լուսավոր մարդիկ Է տալի, նա, ուսուցիչը ունեցել Է գրեթե ամենավատթար վիճակը մեր մեջ։ Նա միշտ եղել Է հալածված ու թափառական մի տեղից մյուսը, մի դպրոցից մյուսը, մի հոգաբարձրության քմահաճույքից մյուսը, սիրտը կոտրած, լքված, բեկված արհամարհված։ Նրա ռոճիկը կտրելը անցել Է իրերի բնական կարգը, նրա աղքատությունն ու քաղցածությունը համարվում Է սովորական երեվույթ և հալածելը անպատասխանատու մի գործ» («Հայ ուսուցչի դատը»)։

Կա հարցի մեկ այլ կողմը ևս։ Թումանյանին չեն բավարարել հին ծխական դպրոցներն ու հոգևոր ճեմարանը։ Նա նոր ժամանակների համար այնպիսի դպրոցներ Էր պահանջում, որոնց ավարտողները կարողանային դիմանալ քննական մրցույթին, ընդունվել բարձրագույն ուսումնական