Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/58

Այս էջը հաստատված է

ծանոթություններ—բացատրություններ, բայց քիչ են դրանք և մի քանիսն էլ բնագրի չափ մութը։

Օրինակ. համեմատելով իր մեռած հորը իր հորեղբոր հետ՝ Համլետն ասում է.


«Նա սորա մոտ այն էր, Ինչ որ Հիպերիոնը մի Սատիրի մոտ» (էջ 26)։


Սատիր և Հիպերիոն անունները պ. Մասեհյանը բացատրել է այսպես.

«Սատիր ասելով ուզում է ակնարկել Պան աստծուն, և Հիպերիոն միևնույնն է, ինչ որ Ապոլլոն։ Պան և Ապոլլոն եղբայր էին»։

Համլետը Գիլդենշտերնին ասում է.

«Ես խենթ եմ, երբ որ քամին փչում է հյուսիս-հյուսիս-արևմուտք, երբ քամին հարավային է, ես կարող եմ բազեն արագիլից զանազանել» (էջ 81)։

Բացատրում է.

«Այդ մի սովորական առած էր հին անգլերենում» ‹նույն էջի տողատակում›։

Կամ Համլետը Հորացիոյին ասում է.


«Քանզի գիտե՞ս, սիրելի Դամոն,
Գահից ընկավ Դիոսը.
Եվ արդ իր տեղ ո՞վ է բազմել.
Մի իսկական... սիրամարգ» (էջ 118)։


Պ. Մասեհյանը միայն Դամոնը բացատրել է այսպես.

«Համլետ Հորացիոյին այդ անունով է կանչում, ակնարկելով հանրածանոթ բարեկամությունը Դամոնի և Պյութասի մեջ» <նույն էջի տողատակում>։


Այս բացատրությունները կարդալուց հետո ընթերցողը կարող է հարցնել,—բայց ի՞նչ էին Պան և Ապոլլոն, ո՞վքեր էին Դամոն և Պյութաս, ի՞նչ տեսակ էր նրանց «հանրածանոթ