Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/580

Այս էջը հաստատված է



ԸՆԴԴԻՄԱԽՈՍՈւԹՅՈւՆ

(էջ 84)

Տպագրվել է Տզ, 1897, 13 ապրիլի, № 14, էջ 236—238, այնուհետև՝ ԵԺ IV, 51—54:

Արտատպվում է Տզ-ից:

1Մեջբերումը «Գրողի օրագիրը» հոդվածից է, ստորագրված՝ «Գրող» (տե՛ս Մշ, 1897, 5 ապրիլի, № 40):

2Այս տողերը Թումանյանը բերում է իր «նամակ խմբագրության» Հոդվածից (Տզ, 1897, 25 մարտի, № 12, էջ 203),

3Նկատի ունի իր նույն՝ «նամակ խմբագրության» հոդվածը:

4Տե՛ս նույն՝ «Նամակ խմբագրության» հոդվածի երկրորդ ծանոթագրությունը:

ԻՄ ՀԱՇԻՎԸ ՀՐԱՏ<ԱՐԱԿՉԱԿԱՆ> ԸՆԿ<ԵՐՈւԹՅԱՆ> ՀԵՏ

(էջ 88)

Տպագրվել է Տզ, 1897, 4 մայիսի, № 16, էջ 270—271, այնուհետև՝ ՈւՀ 2, էջ 311—314,

Արտատպվում է Տզ-ից։

1Տե՛ս Տզ, 1897, № 12-ում տպագրված «Նամակ խմբագրության» հոդվածի երկրորդ ծանոթագրությունը։

2Խոսքը Վ. Գ. Բելինսկու «Լերմոնտովի բանաստեղծությունները» հոդվածի մասին է (տե՛ս, В. Г. Белинский, Полное собрание сочинений, т. IV, изд. АН, М. 1954, с. 479—547), որը Թումանյանն այդպես էլ լրիվ չի թարգմանել, այլ թարգմանել է միայն մի քանի փոքրիկ հատված, որոնցից մեկը տեղ է գտել «Կյանք և գրականություն» ուսումնասիրության մեջ («Հաջի Բաբա» վեպը...» տողով սկսվող հատվածը)։

Թարգմանության հատվածները պահվում են ԹԹ մի բլոկնոտում։ Դրանց մասին տե՛ս Ն. Թումանյան «Մի էջ Թումանյանի գրական ժառանգությունից»,Գթ, 1953, № 8։

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐԻՆ

(էջ 92)

Տպագրվել է Տզ, 1897, 4 մայիսի, № 16, էջ 270, ապա՝ ԹՔ, էջ 61—62, այնուհետև՝ ԵԺ IV, 54—55։

Արտատպվում է Տզ-ից։

1 Նկատի ունի Տզ, 1897 թ., № 14-ում տպագրված «Մի բացատրություն» հոդվածը։