Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/581

Այս էջը հաստատված է

ԲԱՐՁՐԱՔԱՇ Ս. ԳՐԻԳՈՐԻ ՎԱՆՔԸ

(էջ 93)

Տպագրվել է 1897 թ., «Արաքս» գրական-գեղարվեստական պատկերազարդ հանդեսի երկրորդ գրքում (էջ 47—49), «Տեղացի» ստորագրությամբ։ Նույն տեղում տպագրվել է նաև լուսանկարը վանքի արևելյան պատի, որի առաջ կանգնած են Թումանյանն ու մեկ այլ անձնավորություն։

Վերահրատարակել և հեղինակի ինքնությունը փաստերով հաստատել է Ա. Ինճիկյանը (տե՛ս ԲԵՀ, 1968, № 2, էջ 161—163 և 166)։

Արտատպվում է «Արաքսից»:

Տե՛ս նաև «Մի ավանդություն» հոդվածի ծանոթագրությունը։

ТИФЛИССКИЙ УЕЗД, 25-го ИЮЛЯ

(էջ 97)

Շարքի առաջին թղթակցությունն է և միակը, որ ստորագրված է. «Т» մյուսներն անստորագիր են։

Տպագրված է НО, 1898, 29 հուլիսի, № 5004, այնուհետև՝ ՈւՀ 3, էջ 322—323։ Հրատարակել է էդ. Ջրբաշյանը՝ շարքի համար գրած մեկ ընդհանուր առաջաբանով, որտեղ, ի թիվս այլ փաստարկների, մեջ են բերված Թումանյանի հեղինակ լինելը հաստատող հետևյալ տողերը՝ քաղված 1898 թ. Փիլիպոս Վարդազարյանին ուղղված նամակից. «Ես այստեղ շատ լավ եմ անցկացնում օրերս քեֆեր ենք անում, կոնցերտներ ենք տալիս — ոտանավորներ ենք գրում և, վերջապես, ավազակների մասին լուրեր եմ գրում «Новое Обозрение»-ին» (տե՛ս ԵԺ V, 141)։

Թումանյանի երկերի նախորդ ակադեմիական հրատարակության կազմողներին ու խմբագրությանը, ըստ երևույթին, ծանոթ են եղել այս ռուսերեն նյութերը և, նույնիսկ, սրանց գրության ժամանակով նրանք որոշել են վերը հիշատակված նամակի գրության ժամանակը։ Սակայն ինչ-ինչ պատճառներով դուրս են մնացել ակադեմիական հրատարակության հատորներից (մանրամասն տե՛ս ՈւՀ 3, էջ 319—321)։

Արտատպվում է ՈւՀ 3-ից։

1Բորչալվի գավառի ավազակների մասին տե՛ս նաև սույն հատոր, «Բորչալվում» հոդվածը: