Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/584

Այս էջը հաստատված է

Արտատպվում է ՈւՀ 3-ից։

Տե՛ս շարքի առաջին թղթակցության ծանոթագրությունը։

Թարգմանություն

Ի լրումն մեր հաղորդման՝ հանդուգն կողոպուտի մասին, որը տեղի է ունեցել Հաջիքենդից Գոզլուխ տանող ճանապարհին, մեզ հայտնում են, որ կողոպտված են մի քանի տասնյակ ուղևորներ, դրանց թվում մեր թղթակիցներից մեկը։ Ավազակների հետևից շտապ հետապնդում կազմակերպել չհաջողվեց։

ДЕРЗКИЙ ГРАБЕЖ БЛИЗ АДЖИКЕНДА
(էջ 99)

Տպագրվել է НО, 1898, 17 օգոստոսի, № 5021, այնուհետև, ՈւՀ 3, էջ 324—327։

Արտատպվում է ՈւՀ 3-ից։

Տե՛ս շարքի առաջին թղթակցության ծանոթագրությունը։

Թարգմանություն
ՀԱՆԴՈՒԳՆ ԿՈՂՈՊՈՒՏ ՀԱՋԻՔԵՆԴԻ ՄՈՏ
(«Նովոյե օբոզրենիայի» թղթակցությունը»)

Շտապում եմ հայտնել մանրամասնությունները Հաջիքենդից 7 վերստ հեռու «Գոզլուխ» վայրում տեղի ունեցած ավազակային հարձակման, որի մասին արդեն հաղորդել եմ հեռագրով։

Օգոստոսի 12-ին երեկոյան ժամը 7-ը չեղած, ես, մյուս ուղևորների հետ, Ելենդորֆի գաղութից կառքով մեկնեցի Հաջիքենդ։ Երեկոյան ժամը 7-ի մոտ մենք մոտեցանք «Գոզլուխ» կոչված վայրին և այդտեղ ականատես եղանք հետևյալ պատկերին։ Մեր առջևի հրապարակում խառնիխուռն կանգնած էին 14 կառք, ձիասայլեր, օմնիբուս և այլ փոխադրամիջոցներ։ Դրանց մոտ անշարժ, վհատ ու սարսափից գունատ կանգնած էին ուղևորները՝ ամեն մեկն իր փոխադրամիջոցի կողքին։ Երբ մեր կառքը հավաքվածներին հասավ, իսկույն կանգնեցվեց ոտից գլուխ զինված մի հեծյալի կողմից։ Մեր կառքով ճանապարհորդող Ելիզավետպոլի ոստիկանապետի օգնական պ. Ռյախինը, կարծելով, թե հարձակվողները տեղական պահպանության պարեկներ են, կառքից դուրս թռավ և գոռաց մեր կառքը