Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/589

Այս էջը հաստատված է

ուժերը։ Շատերը մտածում էին, թե չի կարող պատահել, որ ընդամենը 6 մարդ համարձակվել են այդպիսի հանդուգն կողոպուտ անել համարյա Հաջիքենդի մատույցներում։


О ПРИСЛЁДОВАНИИ РАЗБОЙНИКОВ В КАЗАХСКОМ УЕЗДЕ
(էջ 104)

Տպագրվել է НО 1898, 27 օգոստոսի, № 5031, այնուհետև՝ ՈւՀ 3, էջ 328—330։

Արտատպվում է ՈւՀ 3-ից։

Տե՛ս շարքի աոաջին թղթակցության ծանոթագրությունը։

Թարգմանություն
ԱՎԱԶԱԿՆԵՐԻ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ ՄԱՍԻՆ ՂԱԶԱԽԻ ԳԱՎԱՌՈՒՄ
(«Նովոյե օբոզրենիայի» թղթակցությունը»)

Հաջիքենդի մոտ ուղևորներին կողոպտելուց հետո, Ղազախի փախստականները *) որոնց, ինչպես պիտի ենթադրել, Ելիզավետպոլի գավառի փախստականներն էին հրավիրել, օգոստոսի 12-ին ուղևորվեցին Ելիզավետպոլի գավառ՝ ճանապարհին մի շարք կողոպուտներ անելով, որոնց մասին արդեն մի շարք հաղորդումներ են տպագրվել «Նովոյե օբոզրենիայում»։ Ղազախի գավառի սահմանագծում ավազակները բաժանվեցին երկու խմբի, որոնցից մեկը՝ թվով 5 մարդ, Ղազախի մոտից գնաց դեպի ոստիկանական 2-րդ տեղամաս, իսկ մյուս երեքը գնացին դեպի Կոգոշկերտ գյուղ, որտեղ տեղավորվեցին փախստականներից մեկի՝ Մաշադի Ալիարի այգում։ Գավառապետ Ի. Խ. Կանչալին, որը հետապնդում էր փախստականների 5 հոգուց բաղկացած խմբին, տագլինյան երկաթուղային կայարանի պետից հեռագիր ստացավ այն մասին, որ չարագործները տեղավորվել են հիշյալ Մաշադի Ալիարի այգում։ Գավառապետն այդ հեռագիրը հանձնեց իր աստիճանավորներից մեկին՝ Կենբալաևին, որը, ձիավորներ առած, գնաց փախստականներին բռնելու, բայց հիշյալ այգին հասնելով, այնտեղ այլևս ոչ ոքի չգտավ։ Կավլարսարլուում և Ելիզավետպոլի ու Ղազախի գավառների սահմանագլխում հայտնաբերվել է կողոպտված իրերի մի մասը՝ կտորեղեն ապրանքներ, ինչպես նաև մի թամբած ձի։ Գավառապետը շարունակել է հետապնդել փախստականներին։ Նրանց հետքերը կորել են, սակայն օգոստոսի 18-ի լույս 19-ի գիշերը գավառապետն

</ref>Այստեղ այդպես են կոչվում բոլոր դատից ու քննություններից խույս տվողներն ու տաժանավայրերից փախած հանցագործները։</ref>