Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/591

Այս էջը հաստատված է



ОГРАБЛЕНИЕ БЛИЗ СЕЛЕНИЯ КИЗИЛ-АДЖИЛО
(էջ 106)

Տպագրվել է HO, 1898, 3 սեպտեմբերի, № 5037, այնուհետև՝ ՈւՀ 3, էջ 330—332։

Արտատպվում է ՈւՀ 3-ից։

Տե՛ս շարքի առաջին թղթակցության ծանոթագրությունը։


Թարգմանություն
ԿՈՂՈՊՈՒՏ ԿԸԶԸԼ-ԱՋԻԼՈ ԳՑՈՒՂԻ ՄՈՏ

Թիֆլիսի և Բորչալվի գավառների սահմանագծում, Կըզըլ-Աջիլո գյուղի մոտ, վերջերս տեղի ունեցած ավազակային հարձակման մասին այստեղ մեջ ենք բերում որոշ մանրամասներ կողոպտվածներից մեկի՝ Թիֆլիսի բնակիչ Իվան Ավետիքովի պատմածից։

Պարզվում է, որ Ալայ-բեկ Մուրսակուլովի ավազակախումբը՝ թվով 5 մարդ, երեք օր շարունակ այդ ճանապարհին սպասել է Ղափաղչի և Արախլո գյուղերի նախրապան թաթարների վերադարձին, որոնք դրանից առաջ մորթի ապրանք են տարած եղել Թիֆլիս։

Հենց որ այդ ձիավոր նախրապանները (5 մարդ) երևացել են, ավազակների ուրախությանը վերջ չի եղել, քանի որ երկար սպասելով նրանք կորցրած են եղել իրենց ծրագրածը հաջողությամբ իրագործելու հույսը։ Հենց որ նախրապանները մոտեցել են և կանգնեցվել, ավազակներից մեկն սկսել է նրանց հանդիմանել ուշանալու համար, որի պատճառով իրենք՝ ավազակները, ամեն տիպի դժվարություններ, նույնիսկ, քաղց կրելով, ստիպված երեք օր հսկել են նրանց ճանապարհը։

— Մենք,— գոռացել է ավազակներից մեկը,— միշտ հայերին ու վրացիներին ենք կողոպտում, իսկ դուք՝ թաթարներդ, մեզ ոչ մի օգուտ չեք տալիս։ Ձեր գյուղերում մեզ անգամ խմելու ջուր չեն տալիս։ Ահա այսօր այսքան մարդու բռնել ու չարչարել ենք (ցույց է տվել մյուս կողոպտվածներին) միայն ձեր պատճառով։

Այնուհետև ավազակները խուզարկել են նախրապանների գրպաններն ու հագուստները և մեկի մոտից հանել են 700 ռուբ., մյուսի գրպանից 520 ռուբ., երրորդի գրպանից 50 ռուբ.։

Մյուս բոլոր կողոպտվածները, բացառությամբ վերը հիշատակված Իվան Ավետիքովից և մի տղայից, որի ազգանունն Ավետիքովը չգիտի, եղել են Վաշլովանի, Կոդի և Եկատերինենֆելդ գյուղերից, իսկ հիշյալ տղան և Ավետիքովը երկուսն էլ Թիֆլիսից են եղել, ընդ որում առաջինին ուղեկցել է չապարը, որը նույնպես կողոպտվել է։ Տղային ավազակներն ասել են, որ եթե հայրը քաղաքից նրանց չուղարկի 1000 ռուբ., նրան բաց չեն