Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/594

Այս էջը հաստատված է

Որսորդները ավազակներին չեն տեսել, այդ պատճառով կրակն ուղղել են նրանց կրակոցներից առաջացածվծխի քուլաների կողմը։

Դրանից հետո, պետի հրամանով ջոկատը երեք միահամուռ համազարկ է տվել և «ուռա» գոռալով նետվել դեպի բլրի կատարը՝ ավազակների դիրքի վրա։ Վերջիններս իրենց դիրքը թողնելով, սկսել են նահանջել։ Այդ ժամանակ պ. Օսիպյանցը բլրի կատարին թողել է երեք զինվոր՝ նրանց հրամայելով հետևել կիրճի ելքին, իսկ ինքը, մյուս երեքի հետ, իջել է կիրճ։ Նույն պահին որսորդները նկատել են կիրճն ի վեր վարգող հեծյալ ավազակներին և նրանց վրա կրակ են բացել, ընդ որում՝ վիրավորել են ավազակներից մեկին այնպես, որ նա ձիուց վայր է ընկել, բայց արագ վեր է կացել ու թաքնվել բլրի հետևը։ Այնուհետև ջոկատի պետը շարքայիններին հավաքել է և սկսել հետապնդել ավազակներին։ Վերջիններս, նախկին դիրքից մի 700 քայլ հեռանալով, նոր դիրք են գրավել (թմբի կատարին) և հետապնդող որսորդներին դիմավորել ուժեղ կրակով։

Փոխհրաձգությունը շարունակվել է մոտ մեկ ժամ։ Որսորդները սկսել են սողալով մոտենալ ավազակների դիրքին, բայց սրանք նահանջել են ու թաքնվել հսկայական քարերի հետևում։ Սակայն շուտով ավազակների հետքը գտնելով, զինվորները կրկին հետապնդել են նրանց՝ ընդհուպ մինչև Խրամ։ Այստեղ ջոկատն ստիպված կանգ է առել, քանի որ ծարավից և հոգնածությունից զինվորներն ուժասպառ են եղել։ Խրամի ափին, Դագետ-Խաչին գյուղի մի բնակչից ավազակները խլել են երկու ձի և շարժվել դեպի Դարբազ գյուղը։ Նրանք փոխհրաձգության տեղում թողել են երկու հրացան, այծենակաճներ, խուրջիններ, թամք, կաշվի խուրջին՝ նոր սիստեմի փամփուշտներով և շատ այլ իրեր։ Երեկոյան ժամը 4-ի մոտ կազակներն ու չապարները Խրամի կիրճում հասել են ավազակներին՝ Սամգրետ գյուղի դիմաց, սակայն այստեղ ավազակները, ձիերը թողնելով, թաքնվել են անտառում։


ՏԱՂԱՆԴ և ԲԹԱՄՏՈՒԹՅՈՒՆ

(Էջ 10)

Տպագրվել Է Տղ, 1898, 20 դեկտեմբերի, № 49, Էջ 1113—մ 114, ապա՛ ԹՔ, Էջ 66—68, այնուհետև՝ Եժ IV, 56—58։ Արտատպվում Է Տզ֊ից։

1Ակնարկում Է դերասան Արշակ Հարությունյանի «նամակ խմբագրության» հոդվածը (տե՛ս Մշ, 1897, №6)։

2Նկատի ունի Հ. Սևյանի «Թատրոնի շուրջը» հոդվածը (Մճ, 1898, № 10—11, Էջ 1578—1579), որտեղ ծաղրուծանակի Է ենթարկվում դերասան Կարապետ Գալֆայանը։ «Բայց շատ տարօրինակ կերպով,— կարդում ենք հոդվածում,— հայտնվեց այս նորածինը, մեր աչքի առաջ եղած ոչինչը