Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/595

Այս էջը հաստատված է

ամիս հետո մի ինչ դարձավ, մի տարուց հետո տաղանդ և այժմ, մոտ երկու տարի՝ «աստղ», «արտակարգ երևույթ», «արդեն իր փառացն դափնիներուն մեջ», «հանճար» և վերջապես՝ «երկրորդ Ադամյան» (Էջ 1579)։

1899

Մեր գրական վարք ու բարքից

(Էջ 113)

Տպագրվել Է Տզ, 1899, 11 ապրիլի, № 13, Էջ 315—316, ապա՝ ԹՔ, էջ 69—71, այնուհետև՝ ԵԺ IV, 59—61։

Արտատպվում է Տզ֊ից։

¹Նկատի ունի «նոր-Դարի» 1899 թ. ապրիլի 1-ի, № 58-ում տպագրված «Այս ինչիցն է» առաջնորդող հոդվածը, որտեղ ասվում է, թե «Վերջին քսան տարվա ընթացքում մեր մտավոր կյանքը չէ ծնել, չէ մշակել գեթ մի քանի նշանավոր հրապարակախոս գրողների, դրա փոխարեն անընդունակների, աղմուկ հանողների, և՛ միտքը, և՛ սիրտ պղտորողների, և՛ հայերեն լեզուն ապականողների ահագին լեգեոն է հրապարակ ընկել», բոլոր աչքի ընկնող գործերն ու գործիչները եղել են անցյալում։

²Ղ. Ալիշանն իր քնարերգությունը՝ «Նուագկքը», գրեթե ամբողջությամբ, ամփոփել է հինգ հատորներում՝ Ա. «Մանկունի», Բ. «Մաղթունի»

«Բնունի», Գ. «Հայրունի», Դ. «Տերունի» և Ե. «Տխրունի», որոնք հրատարակվել են Վենետիկում 1857—1858 թթ., այնուհետև՝ «Նուագկք», Վենետիկ, 1886—1888։

³Տե՛ս «Նոր-Դար», 1899, 4 մարտի, № 39, «Կանոնավոր կրթությունն է պակաս» առաջնորդող հոդվածը:

Ընդդիմախոսություն

(Էջ 115)

Տպագրվել Է Տզ, 1899, 18 հուլիսի, № 26, էջ 615—616, ապա՝ ԹՔ, էջ 71—76, այնուհետև՝ Եժ IV, 63—68։

Արտատպվում Է Տզ-ից։

1 Խմբագրությունը տողատակ տվել Է հետևյալ ծանոթությունը. «Տարազի» ներկա №-ում տպագրում ենք պ. Հովհաննես Թումանյանցի ընդդիմախոսականը դերասան Գալֆայանի մասին։ Տպագրելով պ. Թումանյանցի հոդվածը, մենք միայն թույլ ենք տալիս պաշտպանելու իրար: Մեր դիրքը այս հարցում բոլորովին չեզոք Է, առաջուց ասենք, որ Գալֆայանի մասին