Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/597

Այս էջը հաստատված է

4 «Եղբայր եմք մեք» բանաստեղծության, տողերն են (տե՛ս «Մատենագրությունք Մ. Պեշիքթաշլյանի», Կ. Պոլիս, 1870, Էջ 76)։

5 «Մեռելահարցուկ» վեպում Մ. նալբանդյանը «Ազգասեր» պարբերականում տպագրված «Տէ՛ր կեցցո, դու զՀայս» բանաստեղծությունը վերագրել է Մ. Թաղիադյանին, այնուհետև զանազան երգարաններում և ժողովածուներում տպագրվել է որպես Թաղիադյանի ստեղծագործություն։ 1987 թ., Կահիրեում հրատարակված «Արմավենի» տարեգրքում Արշ. Ալպոյաճյանը «Կրկնված սխալներ» հոդվածի մեջ անառարկելի փաստերով ապացուցում է, որ ոտանավորի հեղինակը Թաղիադյանը չէ, որ Թաղիաղյանը ոտանավորն արտատպել է 1820 թ. հրատարակվող «Հայելի կալկաթյան» օրաթերթից, հիշատակելով պարբերականի սկզբնատառերը՝ Հ. Կ.։ Ալպոյաճյանը ենթադրում է նաև, որ ոտանավորը դրված է անգլիական մի երգի նմանությամբ, և հեղինակը նույն թերթի խմբագիր Հովհաննես Ճեր֊Հակոբյանն է։

1900

Շեքսբիր, Համլետ

Թարգմ. Գարեգին Հ. Բաբազյան, Վիեննա, 1899, Մխիթարյան տպարան


(էջ 124)

Տպագրվել է Տզ, 1900, 12 մարտի, № 9, էջ 129—131, «Մատենախոսություն» բաժնում, ապա՝ ԹՔ, էջ 81—87, այնուհետև՝ Եժ IV, 69—75:

Արտատպվում է Տզ-ից։

Սևագիր-ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ, № 189:

ԹԹ պահվում է գրքի Թումանյանի սեփական օրինակը, որից երևում, թե բանաստեղծը մանրամասն համեմատել է Մասեհյանի և Բաբազյանի թարգմանությունները և սեփական օրինակի լուսանցքներում տեղ-տեղ գրել Բարազյանի օգտագործած բառերի ու դարձվածքների համարժեքները՝ Մասեհյանի թարգմանությունից: Այս մասին տե՛ս նաև «Համլետ», ողբերգություն Շեքսպիրի, Անգլերենից թարգմանեք Հովհաննես խան Մասեհյան» գրախոսության ծանոթագրությունը:

¹Թումանյանը Բաբազյանի տողերը հարմարեցրել է իր շարադրանքին։ Բաբազյանի առաջարանում հատվածն ունի հետևյալ տեսքը. «Սույն թարգմանությունն, որո վրա քննադատությունք եղան ազգային թերթեր ու մեջ–եթե ներկայեր այն հանգամանքները, զոր այսպիսի կարևոր գործիմը թարգմանությունը կը պահանջե — չպիտի հրատարակեինք մեր այս աշխատությունը» (էջ ԻԳ):