Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/599

Այս էջը հաստատված է

²էիր արքայի խոսքերը, Շեքսպիրի Համասուն ողբերգության երրորդ արարվածի երկրորդ տեսարանից, Թումանյանը մեջ է բերել Հիշողությամբ Հովհ. Մասեհյանի թարգմանությամբ Հատվածն ունի հետնյալ տեսքը. . .

Բայց, այնուհանդերձ, պետք է ձեզ կոչեմ
Նվաստ ծառաներ, որ միացրել եք
Երկու չարասիրտ աղջիկների հետ
Ձեր երկնածնունդ լեգեոնները,
Մի ծեր գլխի դեմ, այսչափ սպիտակ

(Շեքսպիր, «Արքա Լիր», թարգմ. անգլերենից ՀովՀ. խան Մասեհյան, Թիֆլիս, 1898, էջ 87):

1904

ՆԱՄԱԿ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆ

(էջ 137)

Գրված է 1904 թ. նոյեմբերի 7-ին Տպագրվել է Մշ, 1904, 28 նոյեմբերի, № 262, այնուհետև՝ ԵԺ IV, 80:

Արտատպվում է Մշ-ից։

¹Իր «Գրական Հանդես» հոդվածում (տե՛ս «Բազմավեպ, 1904, № 4, էջ 186) Մ. Պոտուրյանը գրել է. «Ծանոթ են այս Գրագետը ու իր Հարություն եղբայրը իրենց խել մի բանաստեղծությունների Հատորներով»։

²Հ. ճաղարբեկյան, «Հայոց լեզու», Բ տարի, Թիֆլիս, 1895 թ.։

³Նիկ. Տեր-Ղևոնդյան «Մայրենի լեզու» Թիֆլիս, 1904 թ.:

Պ<ԱՐՈՆ>ՆԻԿ. ՏԵՐ-ՂԵՎՈՆԴՅԱՆԸ ԵՎ ԻՄ «ՇՈՒՆՆ ՈԻ ԿԱՏՈՒՆ»

(էջ 138)

Գրված է 1904 թ. դեկտեմբերի 15֊ին՝ ի պատասխան Նիկ. Տեր-Ղևոնդյանի «Նամակ խմբագրության» հոդվածի (տե՛ս Մշ, 1904, № 274)։

Տպագրվել է Մշ, 1904, 17 դեկտեմբերի, № 278, «Նամակ խմբագրության» բաժնում, ապա՝ ԹՔ, էջ 105—108, այնուհետև՝ ԵԺ IV, 80—84։

Արտատպվում է Մշ-ից։

¹Նիկ. Տեր-Ղևոնղյանի հոդվածում կարդում ենք. «Բայց գո՞ւցե պ. Թումանյանի զայրույթը արդարացի է, գո՛ւցե ես այնպես աղավաղել

[1]

  1. 38 Հովհ. Թամասյան, VI հատոր