Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/600

Այս էջը հաստատված է

եմ նրա ոտանավորը, որ ինքն էլ չի ճանաչում նրան։ Տեսնենք։ Աոաջին՝ ես այդ ոտանավորիս դուրս եմ ձգել մի քանի տող, որով մի մազաչափ անգամ չէ վնասվել գրվածքի ամբողջությունը. երկրորդ փոփոխել եմ նրա մեջ եղած ռամկական բառերն ու ոճերը՝ ասսո, օխնած, ծերքին (շուտ, կանուխ), պետռ (անպատկառ), մթամ (իբր)> հլա, քու, գիտեմ ոչ և այլն, տեղ-տեղ տողերի մեջ պակասացրել եմ մի-մի վանկ, որովհետև ոտանավորի չափը ութ վանկից լինելով, երբեմն պատահում են տողեր, որոնք կարդացվում են ինն վանկից, որ շատ մեծ դժվարություն է պատճառում մանուկներին թե՛ կարդալու և թե՛ անգիր, անելու ժամանակ»։

1905

<ԻՆՔՆԱԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ>

(էջ 142)

Տպագրվել է «Լույս» օրացույց–հանդեսի 1905 թ. հավելվածում, ապա՝ քահ. Նազարյանցի «Ընտիր հատվածներ» (Ալեքսանդրապոլ, 1907, էջ 265—269), այնուհետև՝ ԵԺ IV, 85—88։

Արտատպվում է «Լույսի» հավելվածից։

Բանաստեղծությունը տե՛ս սույն հրատարակություն, հ. 1, էջ 24։

<ԼՈՌԵՑԻՆԵՐԻ ԱՆՈԻՆԻՑ>

(էջ 145)

Գրված է 1905 թ., Դսեղում, հայ–թուրքական ընդհարումների ժամանակ։ Ուղղված է Ղազախի ադրբեջանական բնակչությանը։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ Թֆ, № 197։ Վերջում ունի նշում՝ «Արտագրել մի քանի օրինակ»։ Այստեղից կարելի է ենթադրել, որ գրված է ոչ թե տպագրելու, այլ ձեռագիր առաքելու համար։

Առաջին անգամ, «Լոռեցիների կոչը» վերնագրով, տպագրվել է «Սովետական գրականություն», 1941, 12, այնուհետև՝ ԵԺ VI, 409

Տպագրվում է ինքնագրից։