1906
ԼՈՌՈւՑ
(էջ 147)
Տպագրվել Է Արշ, 1906, 14 հունվարի, № 8, որտեղից և արտատպվում Է։
1Դեպքը տեղի Է ունեցել 1905 թ. նոյեմբերի 27-ին։ Դրա պատճառներն անհնար Է հասկանալ առանց նկատի առնելու ավելի վաղ տեղի ունեցած իրադարձությունները, որոնց հետևանքով նոյեմբերի 22-ին խուճապ Է սկսվել, նույնիսկ, Թիֆլիսում, և որոնց առիթով բանաստեղծը հայոց կաթողիկոսին հղել Է հետևյալ հեռագիրը. «Խնդրում եմ հաղորդել վեհափառ կաթողիկոսին, թե Լոռվա շրջանում հայտնվել Է թուրքերի մի ահագին խումբ, որ կողոպտում Է, սպանում։ Ժողովուրդը աղաչում Է անմիջական օգնություն խնդրել»։
Ահա այս պայմաններում Է, որ մի խումբ անպատասխանատու անձինք հարձակվել են Ալավերդու պղնձահանքում աշխատող պարսկահպատակ թուրքերի վրա։ Սրա մասին Թիֆլիսի «Возраждение» թերթից «Արշալույս» թերթում արտատպվել Է ֆրանսիական հյուպատոսի քարտուղար՝ Էբերի թղթակցությունը, որին ստիպված Է եղել պատասխանել Թումանյանը՝ ուղղելու համար թույլ տրված աղավաղումները և օբյեկտիվորեն պարզաբանելու իրադարձությունները ու այն խաղաղասիրական ձգտումը որ, չնայած իր կրած անլուր տառապանքներին և տված զոհերին, հանդես Է բերել Լոռու հայ ազգաբնակչությունը (մանրամասն տե՛ս ՈւՀ 4 Էջ 94—97, Լ. Կարապետյանի «Դրվագներ Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունից» հոդվածը)։
ԼՈՌԵՑԻՆԵՐԻ ԿՈԶԸ
(Էջ 148)
Հավանաբար գրված Է 1906 թ. փետրվարի առաջին օրերին, երբ Ղազախում տեղի Էին ունենում հայ-թուրքական ընդհարումներ, իսկ Թումանյանը Լոռու խաղաղասեր ուժերի գլուխն անցած, սպիտակ դրոշակը ձեռքին, շրջում Էր գյուղից գյուղ մարելու համար ազգամիջյան ընդհարումների կրակը։ Գրված Է որպես համախոսական, սակայն, ինչպես իրավացիորեն նկատել Է բանասեր Լ. Կարապետյանը, անտարակույս պատկանում Է մեծ բանաստեղծի գրչին։
Տպագրվել Է Արշ, 1906, 18 փետրվարի, № 36, այնուհետև՝ ամբողջությամբ մեջ Է բերել Լ. Կարապետյանը (տե՛ս «Դրվագներ Հովհաննես Թումանյանի հասարակական գործունեությունից», ՈւՀ 4, Էջ 100—101)։
Արտատպվում Է Արշ-ից։