Թումանյանը Գաբրիել Սունդոլկյանի աջակցությամբ, 1902 թ․ և 1903—1907 թթ. եղել է դրա նախագահը։
4Նկատի ունի էլբեի «Ինչպես օգնել հայոց թատրոնին» հոդվածը (Հր, 1910, 10 հունվարի, № 5), որտեղ նա խոսում է Թիֆլիսի հայկական թատրոնի փակման վտանգի մասին, դրա պատճառներից մեկը համարելով դերասանների անապահով վիճակը․ «ճիշտ է,— գրում է նա,— եղել են մի քանի աչքի ընկնող դերասաններ և դերասանուհիներ, որոնք ստացել են նախանձելի ռոճիկներ, սակայն այդ երևույթը կարճատև և անցողական է եղել։ Կարճ ժամանակ հետո Դրամ․ ընկերությունը ստիպված է եղել– բեմական այդ գործիչների չաղ ռոճիկները կրճատել, որովհետև չէ կարողացել դիմանալ այդպիսի մեծ ծախսերի»։
ՄԻ ԵՐԿՈւ ԽՈՐՀՈւՐԴ ՄԵՐ ԳԱՎԱՌԱԿԱՆ ՄԱՄՈւԼԻՆ
(էջ 181)
Տպագրվել Է Հր, 1910, 4 փետրվարի, № 26, ապա՝ ԹՔ, էջ 140—141,, այնուհետև՝ ԵԺ IV, Էջ 112—114
Արտատպվում Է Հր-ից ։
ՌՈւՍԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ
(Էջ 183)
Տպագրվել Է Հր, 1910, 17 փետրվարի, № 37, որտեղից և արտատպվում Է։
1«Հայ գրողներ» ժողովածուի առաջին հատորը լույս Է տեսել Թիֆլիսում, 1909 թ., վերահրատարակվել Է 1914 թ.։
ԲՈՂՈՔԻ ԴԵՄ
(Էջ 184)
Տպագրվել Է Հր, 1910, 6 ապրիլի, № 75, որտեղից և արտատպվում Է։
Հոդվածը, գրեթե ամբողջությամբ, թարգմանաբար մեջ է բերված
«Голос Кавказа» թերթի 1910 թ․ մայիսի 8-ի № 1095-ում։
1Այս միտինգը, որի մասին վկայություն կա նաև «Голос Кавказа» թերթում, տեղի է ունեցել 1910 թ. ապրիլի առաջին օրերին։