Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/608

Այս էջը հաստատված է

ՀԱՅԻ ՈԳԻՆ

(էջ 193)

Տպագրվել է Հր, 1910, 30 ապրիլի, № 91, այնուհետև՝ ԵԺ IV, 132—133,

Արտատպվում է Հր-ից։

1Կոմիտասի մշակած հայկական ժողովրդական երգի առաջին երկու, տողերն են։

2Նկատի ունի Գրիգոր Նարեկացուն, որի «Մատեան ողբերգութեան» երկի գլուխները բնագրերից առաջ որպես վերնագիր ունեն «Ի խաւրոց սրտից խաւսք ընդ աստուծոյ»։

ՈԻՂՂԱԾ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ»

(Էջ 195)

Տպագրվել է Հր, 1910, 6 մայիսի, № 96, ապա՝ ԹՔ, էջ 147—148 այնուհետև՝ ԵԺ IV, 117—118։

Արտատպվում է Հր-ից։

1Տե՛ս «Տխուր Գ. Վ-ին» հոդվածի 2-րդ ծանոթագրությունը։

2«Վերք Հայաստանի» վեպի` Բաքվի Կուլտուրական միության հրատարակությունը լույս է տեսել 1908 թ․։

3Նկատի ունի «Խաչատուր Աբովյանի երկերը» (խմբ. Ս. Տեր-Սարգսյան), Ի. Ժամհարյանց, Մոսկվա, 1897։

«ՄՇԱԿԻ» Պ<ԱՐՈՆ> Գ. Վ․-ԻՆ

(էջ 197)

Տպագրվել է Հր, 1910, 8 մայիսի, № 98, այնուհետև՝ ԵԺ VI, 178—179։

Արտատպվում է Հր-ից։

1Գ․ Վ․-ի նամակը (անվերնագիր) տպագրվել է Մշ, 1910, 27 ապրիլի, № 99։ Թումանյանի ակնարկած «սեր և հարգանքը» Գ. Վ․-ն ձևակերպել է իր նախորդ՝ «տխուր փաստեր» (Մշ. 1910, № 81) հոդվածում հետևյալ կերպ. «Ու մեր սիրած, հարգած բանաստեղծի այս անգամվա հանած ձայնը շատ խեղդող թվաց մեզ»։