Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/618

Այս էջը հաստատված է

3Ակնարկում է Հ. Տաշյանի «Ցուցակ հայերեն ձեռագրաց» (Վիեննա, 1895) աշխատությունը, որի «ձևով» Ե. Լալայանը կազմել և հրատարակել է իր «Ցուցակ հայերեն ձեռագրաց Վասպուրականի» աշխատությունը (Թիֆլիս, 1912)։

4Հիշատակված նյութերը տպագրվել են «Ազգագրական հանդեսի» XX—XXIII գրքերում (1910—1912 թթ.), ապա առանձին՝ «Վասպուրական» վերնագրով (Թիֆլիս, 1912)։

ՀԱՅՈՑ ԹԱՏՐՈՆԻ ԲԱՑՈՒՄԸ

(էջ 251)

Տպագրվել է, Հր, 1910, 17 հոկտեմբերի, № 230, ապա՝ ԹՔ, էջ 171—172, այնուհետև՝ ԵԺ IV, 148:

Արտատպվում է Հր-ից։

ՉԱՐ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

(էջ 252)

Տպագրվել է Հր, 1910, 18 հոկտեմբերի, № 231, այնուհետև՝ ԵԺ IV, 149։

Արտատպվում է Հր-ից:

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԵՆՔ

(էջ 253)

Տպագրվել է Հր, 1910, 26 հոկտեմբերի, № 287, այնուհետև՝ ԵԺ IV, 149—151

Արտատպվում է Հր-ից:

1Նկատի ունի Աշ. Աթանասյանի «Ինչո՞վ բացատրել» հոդվածը (տե՛ս Մշ, 1910, 7 հոկտեմբերի, № 221):

2Տե՛ս «Հայերեն չգիտեն» հոդվածի ծանոթագրությունը:

3Ակնարկում է Եզոպոսի «Աստղաբաշխ» առակի հերոսին (տե՛ս «Առակք Եզովբոսի», թրգմ. Մինաս վ. Բժշկյան, Վենետիկ, 1860, էջ 280—281)։