Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/62

Այս էջը հաստատված է

«Այդ ես էլ եմ լսել, և հավատում եմ» <էջ 19>:

Ռուսերեն թարգմանությունների մեջ այդ տողն այսպես է.

Кетч. Слыхал это и я, и отчасти верю тому.

Сокол. ... и до известной меры не прочь тому поверить.

Крон <еберг> ... и верится отчасти.

Кан. ... и отчасти этому верю.

Հայերենի մեջ էլ պետք է լիներ ընդգծյալ բառը.-և հավատում եմ մասամբ։ Հորացիոն մասամբ է հավատում, թերահավատությամբ է վերաբերվում առասպելին, որովհետև «գիտուն» է, ինչպես ասում է Մարսելիոսը 13 երեսում։ Նա չէր հավատում ուրվականի երևալուն, թեև ընկերները երդվում էին, որ աչքով տեսել են։ Նույնիսկ ինքն իր աչքով տեսնելուց հետո բացականչում է. «Ես չէի հավատալ այդպիսի հրաշքի, թե չէին սեփական երկու աչքերըս՝ անկեղծ և զգայուն իմ վկաներըս» (էջ 14-15)։ Դեռ սրանից հետո էլ Համլետին պատմելիս ասում է. «Երեկ գիշեր կարծես ես տեսա նորան» (էջ 28)։ Արդ՝ եթե մասամբը չլինի, դուրս կգա, որ այս մարդը, այս Շեքսպիրյան Թովման հավատում է մի առասպելի, որին իսկի Մարսելիոսի նման տգետ զինվորն էլ չի հավատում։

Նոր թագավորը, իր ճառի մեջ հիշելով իր սիրելի եղբոր մահը, հայտնում է, թե պետք է դեռ երկար պահեին այդ սուգը։


«Բայց, դատողությունը այնպես բնության դեմ
Պայքարած է, որ այդ՝ չափավոր վշտով
Մտածում ենք մենք մեր եղբոր մասին,
Բայց և առանց մենք մեզ մտքից հանելու» (էջ 20)։

Ռուսները չափավոր վշտի տեղ թարգմանել են.

Кетч. Борьба рассудка с природой привела нас однакож к благоразумно грустному воспоминанию о нем, помятую и о себе.