Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/620

Այս էջը հաստատված է

ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅ

(էջ 262)

Տպագրվել է Հսկ, 1910, № էջ 335, «Թ» ստորագրությամբ, այնուհետև՝ ԵԺ IV, 159:

Արտատպվում է Հսկ-ից։

1Տոլստոյի «Պառավ ձին» պատմվածքը, Թումանյանի թարգմանությամբ, տպագրվել է «Հասկերի» նույն համարում, էջ 306—307:

ՇԻՐՎԱՆԶԱՆԴԵԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

(էջ 262)

Տպագրվել է Հր, 1910 13 նոյեմբերի, № 253, ապա՝ ԹՔ, Էջ 176—177, այնուհետև՝ ԵԺ IV, 155—157:

Արտատպվում է Հր-ից:

1Ժողովը տեղի է ունեցել 1910 թ. նոյեմբերի 9-ին, Կովկասի հայոց Բարեգործական ընկերության դահլիճում, Թիֆլիսի հայոց Դրամատիկական ընկերության նախաձեռնությամբ։ Ժողովում ընտրվել է հոբելյանական հանձնաժողով կազմված 14 հոգուց (տե՛ս Հր, 1910, 11 նոյեմբերի, № 251)։

ԱՆԱՐԴԱՐ ՈՐՈՇՈԻՄ

(էջ 264)

Տպագրվել է Հր, 1910, 21 նոյեմբերի, № 260, այնուհետև՝ ԵԺ IV, 157։

Արտատպվում է Հր-ից:

1Նկատի ունի Ղ. Աղայանի «Հայ հեղինակներին» հոդվածը (Հր, 1910, 20 նոյեմբերի, № 259), որտեղ, դիմելով հայ գրողներին, նա ցանկանում է իմանալ նրանց կարծիքը Կովկասի հայոց Հրատարակչական ընկերության որոշմամբ «ու»-ական ուղղագրություն ընդունելու մասին: Թումանյանի այս հոդվածը Աղայանի «կոչի» առաջին արձագանքներից մեկն է։

2Որոշումն ընդունել է Հրատարակչական ընկերության խմբագրական մասնաժողովը, 1910 թ. նոյեմբերի 19-ին։ Մամուլում հրատարակվել է երկու օր անց՝ նոյեմբերի 21-ին:

3Խոսքը Ստ. Մալխասյանի և ուրիշների «Նամակ խմբագրության» հոդվածի մասին է (տե՛ս Մշ, 1910, № 257)։