Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/622

Այս էջը հաստատված է

ԱԶՆԻՎ ՄԱՐԴԸ

(էջ 271)

Տպագրվել է Հր, 1910, 17 դեկտեմբերի, № 281, այնուհետև՝ ԵԺ V, 191—192:

Արտատպվում է Հր-ից:

ՄԵԾԵՐԻՑ ՀԵՏՈ

(էջ 272)

Տպագրվել է Հր, 1910, 21 դեկտեմբերի, № 284, որտեղից և արտատպվում է,

1Այս պարբերությունն ամենից ավելի համակողմանի և ճիշտ է պատասխանում այն հարցին, թե ինչու էր Թումանյանն արտակարգ ավյունով ու մեծ կրքոտությամբ մասնակցում Մատթեոս Իզմիրլյանի մահից հետո կաթողիկոսական ընտրությունների շուրջ ծավալված պայքարին՝ փաստորեն ղեկավարելով հայ հասարակական գործիչների, այսպես կոչված «հորիզոնականների» թևը, ընդդեմ «Մշակ», «Հովիտ» և «Սուրհանդակ» լրագրերի շուրջ համախմբված գործիչների, որոնց գլխավորում էր «Մշակի» խմբագիր Հ. Առաքելյանը։ Քանի որ հայ ժողովուրդը զրկված էր պետականությունից, Թումանյանն ու հայ հասարակական-քաղաքական գործիչների մեծամասնությունը, կամա թե ակամա, մեծ հույսեր էին կապում էջմիածնի հետ, հանձին հայ կաթողիկոսության տեսնելով այն միակ հաստատությունը, որ ի զորու էր միջազգային մասշտաբով ներկայացնելու հայ ժողովրդի շահերը: Ուստի միանգամայն հասկանալի են Թումանյանի պահանջներն ու իղձը՝ կաթողիկոսական աթոռին տեսնելու ազնիվ, անշահախնդիր ու հայրենասեր մարդկանց: Այս հարցերին են նվիրված բանաստեղծի «էջմիածնի ցավը», «Խրիմյան և Իզմիրլյան», «Չպաշտպանեցինք», «Ազնիվ մարդը», «Մեծերից հետո» և կաթողիկոսական ընտրություններին վերաբերող բանավիճային հոդվածները։

Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆԸ ԵՎ ԷՋՄԻԱԾՆԻ ՎԵՐՋԻՆ ԴԵՊՔԵՐԸ

(էջ 273)

Տպագրվել է Հր, 1910, 28, 29, 31 դեկտեմբերի, №№ 290, 291, 293, որտեղից և արտատպվում է։

1Նկատի ունի Հ. Առաքելյանի «Կաթողիկոսի մահվան շուրջը» թղթակցությունը (տե՛ս Մշ, 1910, 26 դեկտեմբերի, № 289)։