Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/623

Այս էջը հաստատված է

²Ինչպես հիշատակված, այնպես էլ մի շարք այլ հոդվածներում և թղթակցություններում Հ. Առաքելյանը հաճախ կեղծում է իրողությունը, կողմնակալորեն և քմահաճորեն է ներկայացնում կաթողիկոս Իզմիրլյանի մահվան հանգամանքներն ու պատգամավորական ժողովները, որոնց մասնակցել է նաև Թումանյանը։ Այս և հետագա մի քանի հոդվածներում Թումանյանը մերկացնում է Հ. Առաքելյանի և նրա համախոհների կեղծիքները:

ԲԱՑ ՆԱՄԱԿ Պ<ԱՐՈՆ> Հ. ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

(էջ 284)

Տպագրվել է Հր, 1910, 30 դեկտեմբերի, № 292, որտեղից և արտատպվում է։

¹Նկատի ունի Հ. Առաքելյանի «Նամակ խմբագրության» հոդվածը (տե՛ս Մշ, 1910, 29 դեկտեմբերի, № 291), որտեղ հեղինակը զանազան մեղադրանքներով է պատասխանում Հովհ. Թումանյանի «Հ. Առաքելյանը և էջմիածնի վերջին դեպքերը» հոդվածին և պահանջում կաթողիկոս Իզմիրլյանի մահվան կապակցությամբ ծագած իր և Թումանյանի վեճը հանձնել միջնորդ դատարանին:

²Այսպես կոչված «Դաշնակցության գործը» սկսվել է 1908 թ. վերջերին։ Այդ թվականի դեկտեմբերի 24-ին ձերբակալվել են Թումանյանն ու նրա ավագ որդի Մուշեղը։ Վերջինիս շուտով ազատել են: 1910 թ. հունվարին գրավականով ազատ են արձակել նաև Թումանյանին, սակայն 1911 թ. նոյեմբերին կրկին ձերբակալել են։ Դատավարությունը տեղի է ունեցել Պետերբուրգում, 1912 թ. հունվար-մարտ ամիսներին։ 98 մեղադրյալներից տաժանակրության են դատապարտվել 4-ը, մնացածները, այդ թվում և Թումանյանը, ճանաչվել են անպարտ։

1911

ՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԻՆ

(էջ 286)

Տպագրվել է Հր, 1911, 1 հունվարի, № 1, ապա՝ ԹՔ, էջ 179—180, այնուհետև՝ ԵԺ IV, 160—161։

Արտատպվում է Հր-ից։

¹Ակնարկում է Կովկասի Հայ գրողների ընկերությունը, որի