կազմակերպման նախապատրաստական աշխատանքներն այդ ժամանակ արդեն՝ սկսվել էին:
²Նկատի ունի Ղ. Աղայանի «նամակ խմբագրության» թղթակցությունը, որի մեջ, բողոքելով «Հովիտ» շաբաթաթերթի աշխատակից Գ. Ենգիբարյանի զրպարտությունների դեմ, նա դառնացած գրում Է. «Ուզում եմ փախչել և՛ գրականությունից, և՛ մեր միջավայրից, և դրանով ազատվել մեր գրելու ցավով բռնված, թուղթ ու անուն մրոտող գրչակների ձեռքից» (տե՛ս Հր, 1910, 31 դեկտեմբերի, № 293),
«ՄՇԱԿԻ» ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՆԸ
(Էջ 287)
Տպագրվել Է Հր, 1911, 12 հունվարի, № 6, որտեղից և արտատըպվում Է:
Հոդվածի առաջին մասը Թումանյանը գրել Է խմբագրության անունից:
¹Տե՛ս «Բաց նամակ պ<արոն> Հ. Առաքելյանին» հոդվածը։
ԴԵՊԻ ԴԱՏԱՐԱՆ
(էջ 288)
Տպագրվել է Հր, 1911, 18 հունվարի, № 11, որտեղից և արտատպվում է:
Նկատի ունի Հ.Առաքելյանի «Իմ վերջին պատասխանը» հոդվածը (տե՛ս Մշ, 1911, 15 հունվարի, № 7):
²Վերոհիշյալ հոդվածում Հ. Առաքելյանը, իր կողմից, միջնորդ, դատարանի դատավորներ է առաջարկում Հովհ. Սպենդիարյանին, Ավետիք Եղեկյանին և Հար. Գասպարյանին:
ՃԵՄՐԱՆԻ ԵՎ ԹԵՄԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳՐ. ՉԱԼԽՈՒՇՅԱՆԻ ԱՌԱՋԱՐԿԸ
(էջ 289)
Տպագրվել է Հր, 1911, 19, 21, 22 հունվարի, №№\12, 13, 14, այնուհետև՝ ԵԺ IV, 161—168։
Արտատպվում է Հր֊ից։
¹Տե՛ս Մշ, 1911, 20 հունվարի, № 11, «Մամուլ» բաժնի անստորագիր հոդվածը։