Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/627

Այս էջը հաստատված է

որը արևմտահայերենի վերածած, «Պատկերազարդ հայոց պատմություն» Վերնագրով, հրատարակվել է Կ. Պոլսում (7 պրակ) առանց հեղինակի անվան հիշատակության։

2Ցարական Ռուսաստանը չի մասնակցել գրողների իրավունքի պաշտպանության միջազգային կոնվենցիային, որով արտասահմանում տպված գրքերի արտատպությունը առանց հեղինակների համաձայնության չէր թույլատրվում ։

ՊԵՏՔ է ԽՐԱԽՈՒՍԵԼ

(էջ 307)

Տպագրվել է Հր, 1911, 7 ապրիլի, № 74, այնուհետև՝ ԵԺ IV, 173—174։

Արտատպվում է Հր-ից:

ՄԵԾ ԵՎ ԱՆՄԱՀ

(էջ 308)

Տպագրվել է Հր, 1911, 10 ապրիլի, № 75, որտեղից և արտատպվում է։

1Նկատի ունի Հուդային (տե՛ս Մատթ., ԻԶ 14—16)։

2Տե՛ս Մարկ., ԺԵ, 6—8։

3Նկատի ունի Պիզատոսին։

4Տե՛ս Մատթ., ԻԷ, 24—25։

ԶԳՈՒՅՇ ՊԵՏՔ Է ԼԻՆԵԼ

(էջ 310)

Տպագրվել է Հր, 1911, 27 ապրիլի, № 87, ապա՝ ԹՔ, էջ 183—184, այնուհետև՝ ԵԺ VI, 174—175։

Արտատպվում է Հր-ից:

1«К юбилею Ширванзаде», «Тифлисский листок», 1911, 24 апреля, № 92.

2Հոդվածում Գ. Բաշինջաղյանն ավելի շատ խոսում է Շիրվանզադեի նյութական ծանր կացության մասին, քան արժեքավորում նրա ծառայությունները հայ գրականությանը, և հույս է հայտնում, թե գրողի գործունեության 30-ամյա հոբելյանը նրան կվարձատրի ոչ միայն բարոյապես, այլև նյութապես, որի կարիքը նա զգում է։ Հարցի այսպիսի – գրվածքն է, որ Թումանյանը վիրավորական է համարում գրողի համար։