ձեռագրերի ինսիտուտում (Մատենադարան), բացի մեր ձեռագրերից, տեղեկություններ է պարունակում նաև այլ վայրերում գտնվող հայերեն ձեռագրերի մասին։
2«Հայոց բառ ու բան» աշխատասիրեց Սահակ վարդապետ Ամատունի, Վաղարշապատ, 1912։ Հրատարակության ժամանակ Ղուկասյան ֆոնդը, որի ծախքով հրատարկվում էր «Հայոց բառ ու բանը» դադարել է գործել։
Այդ կապակցությամբ Սահակ Ամատունին բաց նամակով օգնություն է խնդրել՝ տպագրության գործը շարունակելու համար (տե՛ս Հր, 1911, 8 հունիսի, № 122)։
3Այդ աշխատանքիդ մի մասը, որ ցարդ չի տպագրված, նույնպես պահվում է Մատենադարանում։ Ինչ վերաբերում է միջնադարյան տաղերգուների ուսումնասիրությանը, ապա լույս է տեսել միայն Ֆրիկին նվիրված մեծածավալ հատորը (Ֆրիկ, «Դիվան» ի լույս ընծայեց... Տիրայր արքեպիսկոպոս, Նյու-Յորք, 1952)։
4Գարեգին Հովսեփյան, Մանրանկարչության արվեստը հայոց մեջ, Թիֆլիս, 1902։ Գ. Հովսեփյանն այս հարցի ուսումնասիրությունը շարունակել է նաև հետագայում։
5Խոսքն ականավոր գիտնական Հ. Ստրիժիկովսկու «Die Baukunst der Armenier und Europa», 1918 թ. հրատարակած աշխատությունից եվրոպական մամուլում ավելի վաղ տպագրված առանձին հատվածների մասին է։
ՍԻՐԵԼԻ ՇԻՐՎԱն
(էջ 836)
Տպագրվել է Հր, 1911, 22 մայիսի, № 108, նույն օրը, երբ Թիֆլիսի Արտիստական ընկերության թատրոնում տոնվում էր Ալ. Շիրվանզադեի գրական գործունեության 30-ամյա հոբելյանը։ Ապա՝ ԹՔ, էջ 204—206, այնուհետև՝ ԵԺ IV 191—192:
Արտատպվում է Հր-ից։
ԱՐՁԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ
(էջ 337)
Տպագրվել է Հսկ, 1911, մայիս, № 5, էջ 130—131, ապա՝ ԹՔ, էջ 203—204, այնուհետև՝ ԵԺ IV, 192—193։
Արտատպվում է Հսկ-ից։
1Բաքվի հայոց Կուլտուրական միությունը հիմնվել է 1900-ական թվականներին։ Ունեցել է թատերական, գրական, երաժշտական,