¹Կատոնի (Ս. Ձերքեզյանի) հոդվածը տե՛ս Սուր, 1911, 6 հոկտեմբերի, № 406։
²Ակնարկը վերաբերում է Հ. Առաքելյանին (տե՛ս «Բաց նամակ պ<արոն> Հ. Առաքելյանին» և «Դեպի դատարան» հոդվածների ծանոթագրությունները)։
ՊԱՏԱՍԽԱՆ Պ<ԱՐՈՆ> ԿԱՏՈՆԻՆ
(էջ 348)
Տպագրվել է Հր, 1911, 9 հոկտեմբերի, № 222, այնուհետև՝ ԵԺ IV 194—195։
Արտատպվում է Հր-ից։
¹Նկատի ունի Կատոնի «Իմ պատասխանը Հ. Թումանյանին» հոդվածը (Սուր, 1911, 8 հոկտեմբերի, № 408), գրված Թումանյանի «Նամակ խմբագրության» (Հր, 1911, № 220) հոդվածի կապակցությամբ։
«ՀՈՎԻՏԻ» ԿԱՏՈՆԻՆ
(էջ 349)
Տպագրվել է Հր, 1911, 15 հոկտեմբերի, № 227, որտեղից և արտատպվում է։
¹Նկատի ունի Կատոնի «Պ. Հովհ. Թումանյանին» հոդվածը (տե՛ս Սուր, 12 հոկտեմբերի, № 411)։
Ղ. ԱՂԱՅԱՆԻ ԵՐԿԵՐԸ
(Էջ 350)
Տպագրվել է Հր, 1911, 28 հոկտեմբերի № 238, ապա՝ ԹՔ, էջ 207—208, այնուհետև՝ ԵԺ IV, 196։
Արտատպվում է Հր-ից։
¹Ղ․ Աղայանի երկերի ժողովածուն հրատարակելու ջանքերն այդ ժամանակ արդյունք չեն տվել։
ՀԻՆ ԽՆԴԻՐԸ
(էջ 351)
Տպագրվել է Հր, 1911, 30 հոկտեմբերի, № 240, որտեղից և արտատպվում է։
- ↑ 40 Հովհ․Թումանյան,VI հատոր