Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/633

Այս էջը հաստատված է

ԵՐԵԿՎԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԹՎ ԱՅՍՈՐՎԱՆ ԻՐԱԿԱՆՈԻԹՑՈԻՆԸ

(էջ 362)

Տպագրվել է Հր, 1912, 7 սեպտեմբերի, № 196, այնուհետև՝ Եժ 203—296։ Արտատպվում է Հր- ից: Այս հոդվածը գրելիս Թումանյանն օգտվել է այն նյութերից, որոնք հիմք են ծառայել նրա «Երևանի կռիվը և Խ. Աբովյանի, «Վերք Հայաստանին» իբրև պատմություն», իր ժամանակ անտիպ մնացած ուսումնասիրության, հատկապես դրա «Խ. Աբովյանի «Վերք Հայաստանին» և <18>26:Թ.ռուս պարսկական պատերազմը» հատվածի Համար։

2 նկատի ունի Ձիրավի ճակատամարտը, որը աեղի է ունեցել հայկական ու պարսկական զորաբանակների միջև Այրարատ նահանգի Բագրևանդ գավառի Ձիրավ (Ձրավ) գյուղի մերձակա դաշտում, նպատ լեռան հյուսիսային ստորոտին, Արածանու գետահովտում, 371 թ.։

3 Ակնարկում է Օշականի ճակատամարտը, որը կարևոր նշանակություն ունեցավ պարսկական լծից Արևելյան Հայաստանի ազատագրության և Ռուսաստանին միանալու գործում։ Տեղի է ունեցել 1827 թ. օգոստոսի 17-ին։

4 Կաթողիկոս ներսես Աշտարակեցին։

5 Օշականի ճակատամարտում զոհված ռուս զինվորների հուշարձանկոթողը, որը գտնվում է էջմիածին քաղաքի տարածքում, կանգնեցվել է 1834 թ. (Հիմնադրվել է 1833 թ. մայիսի 9֊ին, կաթողիկոս Հովհաննես Կարբեցու օրոք)։

6«Кавказский сборник»-ի I հատորը լույս է տեսել 1876 Թիֆլիսում:

ՀԵՏԱԶԳԵԼ ԵՎ ՄԻԱՍԻՆ ՏՈՆԵԼ

(էջ 367)

Տպագրվել է Հր, 1912, 11 սեպտեմբերի, № 198, ապա՝ ԹՔ, էջ 216— 217, այնուհետև՝ ԵԺ IV, 207։ Արտատպվում է Հր֊ից:

1 Հայ տառերի գյուտի 1500-ամյակին և Հայկական տպագրության 400֊ամյակին նվիրված Հանդիսություններն սկսվել են 1912 թ. Հոկտեմբերի 13֊ին և տևել մինչև 1913 թ. հոկտեմբերի 13-ը։