Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/635

Այս էջը հաստատված է

ԿՈՉ

(էջ 379)

Տպագրվել Է Հր, 1912, 24 Հոկտեմբերի, № 234, ապա՝ ԹՔ, Էջ 219—220, այնուհետև՝ ԵԺ VI, 411:

Արտատպվում է Հր-ից։


ԿՈՎԿԱՍԻ ՀԱՅՈՑ ԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՑՈԻՆՆ ՈԻ ԻՐ ՔՆՆԱԴԱՏՆԵՐԸ

(էջ 380)

Տպագրվել է Հր, 1912, 14 նոյեմբերի, № 252, ապա՝ ԹՔ, էջ 229—224, այնուհետև՝ Եժ IV, 216—220: Արտատպվում է Հր֊ից,

¹Կովկասի հայոց Գրական ընկերությունը Հայ գրողների կովկասյան ընկերությունը կազմակերպվել է Թիֆլիսում, 1912 թ. հոկտեմբերին։ Առաջին ընդհանուր ժողովը տեղի է ունեցել հոկտեմբերի 10֊ին, Թիֆլիսի քաղաքային դումայի դահլիճում։ Ընկերության նախագահն էր Հովհ. Թումանյանը։ 1921 թ. վերանվանվել է «Հայ գրչի մշակների միություն», որի նախագահը դարձյալ եղել է Հովհ. Թումանյանը մինչև իր հիվանդությունը՝ 1922 թ.։

²Հակոբ Գենջյանի (Կաբա Դարվիշի) հոդվածը լույս է տեսել Մշ, 1912, 23 հոկտեմբերի, № 235֊ում (և ո՛չ թե 245-ում)։ Հոդվածագիրն այստեղ դժգոհություն է հայտնում այն բանի համար, որ Հայ գրողների ընկերության հիմնադիր ժողովին գրողներից բացի, ու նրանցից թվով ավելի շատ, մասնակցել են գրականության հետ առնչություն չունեցող մարդիկ՝ բժ. Զարգարյան, բժ. Մինասյան և ուրիշներ։

Երկու օր առաջ «Ընկեր» շաբաթաթերթում (1912, 21 հոկտեմբերի, 32), որը խմբագրում էր Աեդրակ Թառայանը, հայ գրողների կովկասյան ընկերության դեմ, տպագրվել է «Դարձյալ մի անպետք հիմնարկություն» խմբագրական հոդվածը։

³Շիրվանզադեն «Նամակ խմբագրության» հոդվածում (30 հոկտեմբերի, 240), գրում է. «Անկախ նորաստեղծ ընկերության նկատմամբ ունեցած համակրանքից, ես ամենևին մտադիր չեմ ակտիվ մասնակցություն ունենալ նրանում՝ անհնարին համարելով զուտ գրական գործով աշխատել գրականության հետ ընդհանուր ոչինչ չունեցող մարդկանց հետ»։

Թերթի «Մամուլ» բաժնում տպագրված հողվածում (տե՛ս Մշ, 1912, 7 նոյեմբերի, 248) խմբագրությունը պաշտպանում է Շիրվանզադեի թերթում տպագրած հոդվածը, հայտարարելով, թե ինքն սկզբից