Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/638

Այս էջը հաստատված է

ՍԵՎԱԳՐՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ՀԱՏՎԱԾՆԵՐ

1898

<ԳՐԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ>

(էջ 397)

Գրված է, հավանաբար, 1898 թ. ի պատասխան Ավ. Արասխանյանի «Խոսենք այնպես, ինչպես գրում ենք» հոդվածի (Մճ, 1898, №№ 4, 5, 6), որի մեջ առաջարկվում է գրական լեզուն դարձնել խոսակցական լեզու։

Սևագիր֊ինքնագիրր պահվում է ԳԱԹ Թֆ № 190։

Առաջին անգամ տպագրվել է Եժ VI, 109 — 111։

Տպագրվում է ինքնագրից։

1 Հավանաբար ակնարկում է Ավ. Արասխանյանի «Քաղաքացիության զգացմունքը» հոդվածը (Մճ, 1898, № 1), որտեղ լեզվի մասին ասված է. «Նա (հայը — խմբ.) չկարողացավ զարգացնել և ընդհանուր քաղաքացիություն տալ յուր գրական լեզվին, և բարբառները կատարելապես խեղդված պահեցին գրական հայերենի գործածությունը, իսկ բարբառները իրենք կորցրին շատ շատերը հայերեն բառերից՝ թուրքական բառերին տեղ տալու համար»։

2 Հարություն Ճուղուրյան, «Մոռացված աշխարհ», Թիֆլիս, 1896։

3 Նկատի ունի Ա․ Իսահակյանի «Երգեր ու վերքեր» ժողովածուն (1897 թ., Ալեքսանդրապոլ)։

1899

ՄԱՄՈԻԼ

(էջ 400)

Թերի է։ Գրված է 1899 թ.։

Ինքնագիրը պահվում է ԳԱԹ, Թֆ № 192։

Առաջին անգամ տպագրվել է ԵԺ VI, 112 — 115։

Տպագրվում է ինքնագրից։

1Տե՛ս Մշ, 1899, 5 հոկտեմբերի, № 184։