Էջ:Թումանյանի ԵԼԺ հ6.djvu/64

Այս էջը հաստատված է

Պատմությունը զարմանալի, տեսիլքը զարհուրելի, և բոլորը միասին սարսափելի... Այս ահռելի մթության մեջ, այս գերեզմանական տխուր մռայլի մեջ հրաշալի-ն մի խորթ շողքի նման աչք է ծակում։

Համլետը Հորացիոյին հարցնում է իր հոր մասին, թե «մորուքը գո՞րշ էր»։ Հորացիոն պատմում է.


«Ճիշտ ինչպես իր կյանքում ես տեսած էի՝

Արծաթախառն սամույր» (էջ 32)։

Гнед. ...темная, но в ней и седина как соболь серебрилась...

Сокол. сребристо черная.

Кан. в ней виднелись серебряныя нити.


Պոլոնիուսն, իր Օֆելիային խրատելիս, ասում է.


«Քեզ թանկ առաջարկիր,
Թե ոչ (Քո խեղճ ոճի շունչը չկտրելով),
Այդպես թյուր երթալով, դու ինձ կառաջարկես
Մի հիմարի տեղ» (էջ 37-38)։

Кетч. Ставь себя дороже, или-благо пришлось к слову-поставишь и меня в дураки.

Сокол. Цени сама себя

Достойнее и выше, иль иначе,
Чтоб кончить тем же словом, я скажу,
Что кажется ни высоко ты ценишь
Уж и меня и т. п;

Гнед. Одно ты признавать

Должна в себе достоинство свое,-
Не то (вот слово то пришлося кстати!)...
Не то,-меня признают дураком.

Մարսելիոսն և Հորացիոն չեն թողնում Համլետին ուրվականին հետևելու. ասում են.